Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Իվետա Մուկուչյանն Արցախի դրոշը ցույց է տվել մարդասիրական մտահոգություններից ելնելով. Շվեդիայում ՀՀ դեսպան

SOCIETY

Շվեդական «Աֆտոնբլադետ» օրաթերթը, անդրադառնալով «Եվրատեսիլ» մրցույթին հայ մասնակից Իվետա Մուկուչյանի կողմից ԼՂՀ դրոշի ցուցադրմանը, նաեւ հարցազրույց է տպագրել Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանի հետ։

Թերթը նշել է, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթում դրոշի ծածանումը ստացել է բարձր քաղաքական մակարդակի հնչեղություն։ Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը քննադատում է Եվրոպական հեռարձակողների միության որոշումը՝ հայ երգչուհի Իվետա Մուկուչյանին պատժելու առնչությամբ։

Չորեքշաբթի առավոտյան՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթի ընթացքում, Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարությամբ հանդես եկավ հայ երգչուհի Իվետա Մուկուչյանին պատժելու վերաբերյալ, քանի որ նա կանաչ սենյակում ծածանել է Լեռնային Ղարաբաղի դրոշը «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակչի հեռարձակման ժամանակ:

Ըստ շվեդական թերթի, այս հայտարարությունը կատարվեց անմիջապես այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիեւը ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության միջոցով միջադեպի վերաբերյալ հայտարարությամբ հանդես  եկավ, ասելով, որ «Հայաստանի սադրանքը անընդունելի է»։

Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանն այժմ քննադատում է «Եվրոպական հեռարձակողների միության» որոշումը. «Ես իսկապես հիասթափվածեմ։ Միջադեպն անհարկի ուռճացվել է։ Ունկնդրելով Իվետա Մուկուչյանի մամուլի ասուլիսը, պարզ է դառնում, որ նա ցույց է տվել դրոշըմարդասիրական մտահոգություններից ելնելով»:

Դեսպանը պնդում է, որ միջադեպը իրականում քաղաքականացվել է միայն այն ժամանակ, երբ ադրբեջանական հեռուստաընկերություն գլխավոր տնօրենի տեղակալ Շեյգ Մամմադովը նույն մամուլի ասուլիսում հանդես է եկել անհավասարակշիռ եւ բորբոքված քաղաքական ելույթով:

Թերթի հարցին, արդյոք, հատկապես ապրիլյան հակամարտությունից հետո այս պահին ավելի զգայուն չէր դրոշը ցույց տալը, դեսպանը հակադարձում է.«Ընդհակառակը, հակամարտության սրացումը էլ ավելի հրատապ է դարձնում մարդասիրական խնդիրների բարձրացումը։ Այս խնդիրըպետք է հաշվի առնել»։

Դեսպանը կարծում է, որ Եվրոպական հեռարձակողների միությունը տեղի է տվել Ադրբեջանի ԱԳՆ ճնշմանը, ինչը մերժել է «Եվրատեսիլ»-ի միջոցառման կազմակերպիչ Սիետսե Բաքերը:

 
Նա ընդգծել է, որ Եվրոպական հեռարձակողների միության որոշումը կայացվել է ժողովրդավարական ոգով. «Ամենայնհարգանքով դեսպանի անձի հանդեպ, ես համաձայն չեմ նրա հետ և հուսով եմ, որ նա ընդունում է մեր տարակարծությունը, ասել է նա,ավելացնելով ԵՀՄ պաշտոնական հայտարարության մասը, որ Լեռնային Ղարաբաղում վերջին ամսվա ընթացքում լարվածության աճիպայմաններում դրոշը չափազանց զգացմունքային խորհրդանիշ է այդ տարածաշրջանում մեծ էմոցիաներ առաջացնելու համար»։

Հինգշաբթի Եվրոպական հեռարձակողների միությունը կուսումնասիրի ադրբեջանական հեռուստատեսության  ներկայացուցչի բորբոքված ելույթը։

«Սակայն մեծ տարբերություն կա այն բանի մեջ, որ ինչ-որ մեկը ասում է ուղիղ եթերով, ինչը ղեկավարվում է խիստ և հստակ կանոններով ևայն ամենի մեջ, ինչ պատահեց մամուլի ասուլիսի ժամանակ և դրանից հետո», - ասում է Սիետսե Բաքերը:

Դեսպան Ապիտոնյանը նաեւ հարցազրույց էր տվել շվեդական ազգային TT գործակալությանը, որը տպագրել են բազմաթիվ լրատվամիջոցներ։

Հարցազրույցում դեսպանը կրկին շեշտում է իրադարձությունների արհեստական ուռճացվածությունը։

«Ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ կցանկանան կատարվածում քաղաքական ուղերձ տեսնել, բայց երգչուհին փորձել է իր ձայնըբարձրացնել հանուն մարդկանց իրավունքների։
 
Վերջին ամսվա ընթացքում հակամարտությունը խլել է մեծ թվով մարդկանց կյանքը,որոնցից շատերը շատ երիտասարդ էին: Երգչուհին փորձել է ցույց տալ, որ խաղաղություն հաստատելու կարիք կա»,- ասել է դեսպանը։

Դեսպանի կարծիքով` դրոշների խնդրի արծարծմանը նպաստել են նաեւ Եվրոպական հեռարձակողների միության ոչ-հստակ կանոնները, երբ սահմանվեց չթույլատրվող դրոշների ցանկ, ապա այն չեղյալ հայտարարեց, ի վերջո ընդունվեցին շատ անհասկանալի կանոններ։

Դեսպանը կարեւորում է նաեւ ստեղծագործական ազատության խնդիրը,  հավելելով, որ նույն շոուի շրջանակներում որոշ ելույթներ, ինչպիսին օրինակ փախստականների շարունակվող ճգնաժամին նվիրված համարն էր, նույնպես քաղաքական բնույթ ուներ։ Դեսպանը կրկին կազմակերպիչների ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական պատվիրակության ներկայացուցչի սադրիչ ելույթին։

Հոդվածները հասանելի են այստեղ և այստեղ:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League