Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Պետությունը պատրաստ է աջակցել արտերկրում երկու զինծառայողների բուժման գործընթացին

SOCIETY

 Առողջապահության նախարարությունում երեկ մինչև ուշ գիշեր,  «Էրեբունի» հիվանդանոցում գտնվող երկու վիրավոր զինծառայողների ծնողների հետ քննարկել են նրանց բուժման նպատակով արտերկիր տեղափոխելու հարցը: Ինչպես այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը,  վերջին օրերին գրեթե ամեն օր զինծառայողների ծնողների հետ հանդիպում է ունենում, երեկ մինչև ուշ գիշեր Ռուբեն ԱռաքելյանÕ « և Արման Լազգիյանի ծնողների հետ հանձնաժողովի ներկայությամբ քննարկվել է հարցը՝ արդյո՞ք նրանք այսօր պատրաստ են արտեկիր տեղափոխման, արդյո՞ք Հայաստանում սպառված են բուժօգնություն ցուցաբերելու բոլոր ռեսուրսները:

«Ծնողները հայտնեցին իրենց տեսակետները: Իհարկե մենք այս հարցում չենք կարող զերծ մնալ հուզական կոմպոնենտից, որը պարբերաբար լսում ենք և ծնողներից, և հարազատներից, բայց շատ սթափ կարողացանք քննարկում ծավալել: Իրենք էլ համոզվեցին, որ Հայաստանում հնարավոր են բուժման այն եղանակները, որոնք նրանք տեսնում են արտերկրում, սակայն ծնողները պնդում են, այնուամենայնիվ հասկանալով, որ Հայաստանում այդ հնարավորությունը կա: ՀՀ կառավարության որոշումը վերաբերում է այն դեպքերին, երբ Հայաստանում անհնարին է բուժման այս կամ այն տեխնո լոգիան կամ մասնագետի առկայությունը, ցանկություն են հայտնում ամեն դեպքում տեղափոխել: Եվ մեր աշխատանքն այստեղ կլինի այդ ամբողջ գործընթացն ապահովելը, լոգիստիկ մեթոդաբանությունն ամբողջությամբ վերցնելը մեզ վրա: Մենք պարտավորվածություն ենք զգում ծնողների առջև և այդ աշխատանքները կազմակերպելու ենք իրենց հետ համատեղ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Մուրադյանը՝  հավելելով, որ աշխատանքները կկազմակերպվեն նաև բարերարների հետ՝ հաշվի առնելով, որ զինվորների տեղափոխությունը կապված է ծախսերի հետ:

Արմեն Մուրադյանի խոսքով՝ երկու վիրավորները թթվածնից կախվածություն ունեն, Արմանի ջերմությունը երեկ եղել է 38 աստիճան, խոց ունի, Ռուբենն էլ «սպինալ շոկի» փուլում է, և վտանգները դեռևս բարձր են, ռիսկերը բացատրվել են ծնողներին:

«Ամեն դեպքում,  ծնողի և զինծառայողի իրավունքն է՝ իր բուժումը շարունակել Հայաստանում կամ արտերկրում, և մենք այդ ընթացքում տղաների կողքին ենք լինելու»,- ասաց նախարարը:

Արմեն Մուրադյանի խոսքով՝  զինվորների ծնողները ցանկանում են տղաներին տեղափոխել Համբուրգի կլինիկա, երեկ ծնողների ներկայությամբ անձամբ խոսել է իրենց իսկ ընտրած բժիշկի հետ:

Հարցին, թե հաշվի առնելով զինվորների առողջական վիճակը՝ տեղափոխության ժամանակ լուրջ խնդիրների առաջ չե՞ն կանգնի, Արմեն Մուրադյանը նշեց, որ բոլոր այդ ռիսկերը մանրակրկիտ, շատ մեղմ, բայց սթափ ներկայացվել է ծնողներին: «Մենք չենք կարող ուղղակի ասել՝ եթե ուզում եք, ապա տեղափոխեք: Մանրակրկիտ ներկայացվել է տեղափոխման հետ կապված ինչպիսի վտանգներ կան՝ անգամ սենյակից սենյակ տեղափոխման ժամանակ: Եթե պետք է ինքնաթիռով տեղափոխեն, սա նշանակում է, որ յուրաքանչյուր քայլը պետք է նախապատրաստվի: Մասնավորապես, տրանզիտ օդանավակայանում պետք է լինեն հա մապատասխան ծառայությունները: Նաև առաջակություն ենք արել, որ այն բժիշկը, որը ստանձնել է այդ պատասխանատվությունը և պատրաստ է ընդունելու զինծառայողին, ապա նրան հրավիրենք Հայաստան, այլ ոչ թե պատգարակով մեր երեխային տանենք այնտեղ: Այստեղ կարող ենք իր կարծիքը լսել, քննարկել մեր մասնագետների հետ»,-  նշեց Արմեն Մուրադյանը:

Նա միաժամանակ ասաց, որ ծնողները կշարունակեն բանակցությունները   արտերկրի կլինիկաների հետ և իրենք պարտավորվել են ամեն հարցում աջակցել նրանց:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League