Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը քաղաքների օդի որակի վատացում Է արձանագրել
SOCIETYԱշխարհում մարդկանց ավելի քան 80 տոկոսը, որոնք բնակվում են քաղաքներում, աղտոտված օդ են շնչում: Այդ մասին հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Կեղտոտ օդի խնդրից տուժում են աշխարհի երկրների մեծ մասի բնակիչները, բայց խնդիրն առանձնապես սուր Է ծառացած աղքատ պետություններում:
ԱՀԿ-ի տվյալներով՝ 100 հազարից ավելի բնակչությամբ քաղաքների 98 տոկոսը, քաղաքներ, որոնք գտնվում են ցածր եւ միջին եկամուտներով երկրներում, չի համապատասխանում կազմակերպության՝ օդի որակի ստանդարտներին: Բարձր եկամուտներով երկրներում նման քաղաքների բաժինն իջնում Է մինչեւ 56 տոկոս:
Ամբողջությամբ վերցված՝ քաղաքներում օդի որակը, ԱՀԿ-ի տվյալներով՝ վատանում Է. 2008-ից մինչեւ 2013 թվականը վնասակար նյութերի պարունակությունն աճել Է 8 տոկոսով: Աշխարհի ամենակեղտոտ քաղաքների թվում են հայտնվել Դելին, Կահիրեն եւ Դաքքան: Հարավարեւելյան Ասիայի եւ Միջերկրական ծովի արեւելյան ափի քաղաքներում օդի աղտոտման մակարդակն աճում Է: Եվրոպայում եւ ԱՄՆ-ում քաղաքների օդն, ընդհակառակը, բարելավվում Է: ԱՀԿ-ի հրապարակած քարտեզի վրա Եվրոպայի եւ ԱՄՆ-ի քաղաքների մեծ մասը գտնվում Է «կանաչ գոտում». դրանց մթնոլորտում վնասակար նյութերի պարունակութ յունը բարձր չԷ:
Մոսկվան գտնվում Է «նարնջագույն գոտում». Ռուսաստանի մայրաքաղաքի օդում վնասակար նյութերի պարունակությունը միջին Է: Մոսկվայում օդն ավելի կեղտոտ Է, քան Եվրոպայի քաղաքներում, բայց, այնուամենայնիվ, ավելի մաքուր Է, քան Չինաստանում կամ Հնդկաստանում. այդ երկրներում քաղաքների մեծամասնությունը գտնվում Է «կարմիր գոտում»:



