Կապիտանի մոտ թմրանյութ են հայտնաբերել
SOCIETYԱրարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ զիվորականի մոտ թմրանյութ հայտնաբերելու փաստի առթիվ:
Ըստ Դատական տեղեկատավական համակարգի՝ ՀՀ ՊՆ 73128 զորամասի ՎՔՆ ծառայության պետ, կոչումով կապիտան Գեւորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ-ին նույն զորամասի պայմանագրային զինծառայող, վարորդ, շարքային Հայկ Մկրտչյանի հետ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով մեկ այլ զորամաս գնալու ճանապարհին ԼՂՀ Որոտան քաղաքի մոտակայքում գտնվող աղբյուրին հարակից տարածքից առանց իրացնելու նպատակի քաղելու միջոցով ձեռք է բերել 3.495 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց, այն պահել ավտոմեքենայում եւ փոխադրել իր հետ: Սակայն նույն օրը թմրամիջոցը հայտնաբերվել է Արարատի Ռազմական Ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից:
Կապիտանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի առաջին մասով: Այս հոդվածը նախատեսում է կամ առավելագույնը երկու ամիս ժամկետով կալանք կամ էլ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով ազատազրկում:
Վերջինս չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ է արձակվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



