«Հրապարակ». Մալաթիա-Սեբաստիայի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի հաստիքը թափուր է
SOCIETY«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հրաչյա Հովհաննիսյանն աշխատանքից ազատվել է կենսաթոշակի անցնելու պատճառով: Նրա 65-ամյակը լրացել է օրերս: Դատավորը մտերիմների շրջապատում ասել է, թե առայժմ մեկնելու է հանգստի, զբաղվելու է իր առողջական հարցերով, հետո կորոշի, թե ինչ անի: Չի բացառվում, որ նա նույնպես ընտրի փաստաբանության ուղին, ինչպես կենսաթոշակի անցած մյուս դատավորները, աշխատանքից ազատված դատախազները և քննիչները: Ի դեպ, շատ ավելի բարդ է նրան փոխարինող նշանակելու հարցը: Խնդիրն այն է, որ Արդարադատության ակադեմիան չունի շրջանավարտ, հետևաբար, հնարավոր է մարզից որևէ դատավորի տեղափոխեն Երևան»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



