Իվետա Մուկուչյանը սիրախա՞ղ է սկսել Նիդեռլանդների ներկայացուցչի հետ
PHOTO
Մայիսի 10-ին կայացավ Եվրատեսիլ 2016-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որի ընթացքում եզրափակիչի 10 ուղեգրերի համար պայքարում էին մրցույթի մասնակից 42 երկրների ներկայացուցիչներից 18-ը։ Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանն իր փայլուն ելույթի շնորհիվ տեղ գրավեց եզրափակիչում։ Եվ ինչպես բեմում հիանալի ներկայացրեց իր «LoveWave»-ը, այնպես էլ գեղեցիկ պատասխաններ տվեց կիսաեզրափակիչից հետո կազմակերպված ասուլիսին ներկա լրագրողներին։ Ինչպես գիտեք, ասուլիսից հետո քննարկման առարկա դարձան Արցախի դրոշը ծածանելը, եւ ինչպես պարզվում է՝ Իվետայի եւ Նիդեռլանդների ներկայացուցիչ Բոբ Դաուեի միջեւ սկսված սիրախաղի բամբասանքները։
Հոլանդական RTL Nieuws հեռուստատեսությունը փորձել է պարզել՝ արդյոք ասեկոսեները համապատասխանում են իրականությանը, թե ոչ։
Հարցին պատասխանելիս Բոբը խորհրդավոր ժպիտով ասել է. «Նա շատ կրքոտ եւ ինտելիգենտ աղջիկ է»։
Իվետան նույնպես «հետ չի մնացել» եւ գովասանքի խոսքեր է ասել Դաուեի մասին.
«Նրա աչքերում խորտակվել կարելի է։ Նա իսկական արտիստ է եւ ասես ծնվել է բեմ բարձրանալու համար»։
Հետաքրքիր է՝ ինչ զարգացումներ են մեզ սպասվում...
Աղբյուրը` NEWS.am STYLE




















































