Yerevan, 06.July.2026,
00
:
00
BREAKING


Միջողային ճողվածքի(грыжа) ախտանշանները Tert.am Health

LIFE

Շատ մարդիկ տառապում են միջողային ճողվածքից։ Այն պատճառում է անտանելի ցավ ու թույլ չի տալիս նորմալ ռեժիմով շարժվել: Այդ պատճառով, շատ կարևոր է իմանալ այդ հիվանդության ախտանշանները, որպեսզի կարողանաք ժամանակին դիմել բժշկի ու սկսել բուժումը:

Մարդու ողնաշարը բավականին բարդ անատոմիական համակարգ է, որը բաղկացած է ոսկորներից, մկաններից ու  ջլերից: Երբ նրանցից որևէ մեկը խախտվում է,  մարդու մոտ առաջանում է դիսկոնֆորտ ու այդ շրջանում ցավային զգացողություն:

Ինչպես բացահայտել միջողային ճողվածքը

1. Ճողվածքի դրսևորումը

Փորձենք հասկանալ, թե իրենից ինչ է ներկայացնում միջողային սկավառակը և ինչու է նրանց բորբոքումը հանգեցնում բավականին լուրջ խանգարումների:  Մարդու  ողնաշարը այնպես է կազմված, որ յուրաքանչյուր ողի մեջտեղում տեղակայված են  մի քանի հատ ճկուն սկավառակներ, որոնք թույլ են տալիս ողնաշարին պահպանել առոջությունն ու հարմարվել մարդու շարժումներին: Յուրաքանչյուր սկավառակ հանդիսանում է  շարժվող կապ, որը կազմված է ամուր ջլային թաղանթից ու ներքին դոնդողանման միջուկից: Սկավառակի վնասման կամ քայքայման դեպքում, սպիտակ հեղուկը դուրս է գալիս, իսկ նյարդային վերջավորությունները սեղմվում են ողերի կողմից: Այդ ամենը առաջացնում է ուժեղ ցավ ու թույլ չի տալիս մարդուն նորմալ շարժվել:

2. Ճողվածքի զարգացման պատճառները

Հիմնականում միջողային ճողվածքն անհանգստացնում է  հասուն տարիքի մարդկանց:

Ժամանակի ընթացքում ողնաշարային սյունը  դառնում է քիչ շարժուն, իսկ սկավառակները քայքայվում են բնական ճանապարհով: Բացի դա, կռճիկային կապերը կորցնում են իրենց սկզբնական ճկունությունը, քանի որ տարիքի ընթացքում  ջրազրկվում են ու դառնում են ավելի կոպիտ:

Շատ կարևոր է իմանալ ճողվածքի ախտանշանները, որոնք թույլ կտան հետևել ողնաշարի առողջությանը:

3. Տարածված ախտանշանները

o Նախ հարկավոր է  իմանալ, որ ցավի տարածման շրջանը  մատնանշում է ճողվածքի առաջացման վայրը: Դա շատ կարևոր գործոնն է:

o Եթե տհաճ զգացողությունները (ծակծկոց, ծանրություն ու թմրություն ) առաջանում են ոտքերում, ապա դա կարող է վկայել այն մասին, որ ճողվածքը  գտնվում է գոտկատեղի շրջանում: Մեջքի միջին հատվածում դիսկոնֆորտի զգացողությունը կարող է վկայել կրծքային մասի միջողային սկավառակների վնասման մասին: Իսկ եթե ցավը տարածվում է պարանոցի ու ուսերի ուղղությամբ, ապա դա կարող է վկայել պարանոցային հատվածի ճողվածքի առաջացման մասին:

o Պարանոցային շրջանի միջողային ճողվածքի հիմնական ախտանշաններն են՝ ցավեր պարանոցում ու անշարժություն, գլուխը  ուսերին իջեցնելու դեպքում  ցնցումներ, գլխապտույտ ու ուշագնացություն: Բացի դա, կարող են նկատվել քնի ժամանակ ձեռքերի թմրում, դժվարություն ծանրություն բարձարացնելու դեպքում և թուլություն:

o Գոտկատեղի շրջանի միջողային ճողվածքի ախտանշաններն են՝ մեջքի ներքևի շրջանում ցավային զգացողություններ, այդ հատվածում այրում ու ջերմության բարձրացում(հատկապես կանգնած ժամանակ):  Մեջքի  անշարժությունը ուղեկցվում է ոտքերի դողով, ճառագայթվող  ցավով ու բորբոքումով: Հնարավոր է նաև առաջանան ոտքիի ցավեր, թուլություն, սարսուռ և որոշ դեպքերում անգամ մեզի անզսպության հետ կապված խնդիրներ: Իհարկե դա տեղի է ունեում ավելի լուրջ խանգարումների դեպքում, սակայն առաջին իսկ ախտանշանների առաջացման դեպքում հարկավոր  է խորհրդակցել բժշկի հետ:

o Ճողվածքի առաջացման ժամանակ բժիշկները ախտորոշում են ճառագայթվող ցավ: Իսկ ինչ է  դա. այդ դեպքում ցավային զգացողությունները կարող են առաջանալ  մարմնի այլ մասում և ոչ թե այնտեղ, որտեղ գտնվում է ցավի աղբյուրը: Դրա վառ օրինակն է ոտքերում տհաճ զգացողությունները, որոնք կապված են միջողային ճողվածքի առկայության հետ: Նման խնդիրներ առաջանում են 1-ին հերթին ողնաշարի խանգարումներով տառապող մարդկանց մոտ: Կարող  են նկատվել նստատեղի և ազդրերի ներքին մակերեսի այրոց ու ցավ:

4. Բժշկական օգնություն

Միջողային ճողվածքի հետևանքով առաջացող ցավային զգացողությունենրը թույլ չեն տալիս մարդուն լիարժեք ապրել: Հիվանդի մոտ առաջանում են դժվարություններ քայլելու ընթացքում, աշխատելիս, ծանրություն բարձրացնելիս: Կարող են նկատվել նաև քնի խանգարումներ և  դիսկոնֆորտ նստած վիճակում:  Եթե նման ախտանշանները  բարդացնում են ձեր կյանքը և  չեն անցնում մի քանի շաբաթվա ընթացքում, ապա հարկավոր է  դիմել բժշկի և գտնել պատճառը:

Հարկավոր է անմիջապես բժշկի դիմել  մեզի ու կղանքի անզսպության հետ կապված խնդիրների առաջացման դեպքում: Դա վկայում է այն մասին, որ ճողվածքի զարգացումը խախտում է մյուս օրգան համակարգերի աշխատանքը, այդ թվում միզուղիների ու աղիների մկանային համակարգի:

Ճողվածքի բուժումը կատարվում է վիրահատական ճանապարհով, սակայն 1-ին ախտանշանների դեպքում բուժումը իրականացվում է առանց վիրահատական միջամտության, որից հետո հիվանդը վերադառնում է նորմալ կյանքի: Այդ պատճառով մի անտեսեք ձեր առողջությունը և 1-ին իսկ ախտանշանների հայտնվելու դեպքում դիմեք բժշկի:

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026