19-ամյա ֆրանսուհին Periscope-ի ուղիղ եթերում ինքնասպան է եղել
INTERNATIONAL NEWSԱրպաժոն քաղաքից 19-ամյա աղջիկը աղջիկը Periscope հավելվածում ուղիղ հեռարձակման ժամանակ գնացքի տակ է նետվել: Այս մասին հաղորդում է Life-ը:
Սարսափելի դեպքը տեղի է ունեցել մայիսի 10-ին: Մահից առաջ աղջիկն SMS հաղորդագրություն է ուղարկել իր մերձավոր ազգականներից մեկին, որում հայտարարել է ինքնասպանություն գործելու մտադրության մասին:
Ըստ The New York Times-ի, տեղի դատախազ Էրիկ Լալեմենը հավաստել է, որ աղջիկը Periscope-ն օգտագործել է՝ համացանցի օգտատերերին ինքնասպանության պատճառների մասին պատմելու համար:
Ցավոք, հավելվածի մշտական օգտատերերն աղջկան լուրջ չեն ընդունել: Մեկնաբանություններում մարդիկ գրել են. «Կարծում եմ՝ դա զվարճալի է» կամ «Մենք միշտ ուրախ ենք դիտել դա» եւ այլն:
Փաստի առիթով հետաքննություն է անցկացվում:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



