Գագիկ Ծառուկյանն ադրբեջանցուն հաղթած հայ մարզիկին ավտոմեքենա է նվիրել (տեսանյութ)
SOCIETYԹեև ընդհանուր մենամարտերն Օլիմպիական մարզաձև չեն, բայց ՀԱՕԿ նախագահի աչքից չեն վրիպում նույնիսկ այս մարզաձևում հաղթած մարզիկները: Վերջերս Մոսկվայում ադրբեջանցի Ռուսլան Մուրթազովին հաղթած Ալբերտ Ղազարյանին և նրա մարզչին՝ Հայկ Ղուկասյանին այսօր ընդունել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Հայրենական սպորտի ղեկավարը շնորհավորել է հայ մարզիկին և հաղթանակի համար պարգևատրել ավտոմեքենայով.
«Հալալ է քեզ՝ որպես հայ, որ կարողացար հայի պատիվը բարձր պահել, քո հաղթանակով ուրախացնել մեր զինվորներին, մեր հայրենակիցներին: Ապրես: Ես էլ քեզ մեքենա եմ նվիրում»,- դիմելով հաղթած մարզիկին՝ ասել է Գագիկ Ծառուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



