Քահանաների սիրուհիները պահանջում են վերացնել կուսակրոնությունը
SOCIETYՏասնյակ իտալուհիներ, ովքեր գաղտնի հանդիպում են կաթոլիկ քահանաների հետ, մայիսի 28-ին ինտերնետային խնդրանքով դիմել են Հռոմի պապին՝ խնդրելով չեղյալ հայտարարել կուսակրոնության երդումը եկեղեցու սպասավորների համար։ Այս մասին հայտնում է The Guardian-ը,
Նամակում, որտեղ իր իսկական անվամբ համարձակություն է ունեցել ստորագրել միայն մեկ կին՝ 42-ամյա Ստեֆանյա Սալոմոնեն, ասվում է, որ վանականներն էլ են մարդ ու ցանկանում են ապրել իրենց մտերիմների հետ, զգացմունքներ ունենալ, սիրել ու լինել սիրված։
Վերջին շրջանում կուսակրոնությունը վերացնելու խնդիրը հաճախ է բարձրացրվում կաթոլիկ եկեղեցու առջև։ Վատիկանն այդ հարցը քննարկել էր ընթացիկ տարվա մարտին։ Հռոմի պապի ավագ խորհրդականներից մեկը՝ կարդինալ Քրիստոֆ Շենբորնը, կարծիք էր հայտնել, որ դա կարող է կանխել վանականների կողմից սեռական ոտնձգությունների դեպքերը, սակայն Հռոմի պապը կտրուկ դեմ էր հանդես էր եկել այդ առաջարկին։



