5 դեպքեր, երբ Ջենիֆեր Լոուրենսը հայտնվել է անհարմար իրավիճակում (ֆոտո, տեսանյութ)
LIFELife.panorama.am-ը գրում է.
Կարմիր գորգի վրա ընկնելը արդեն վաղուց դարձել է Ջենիֆեր Լոուրենսի «այցեքարտը»։ Դերասանուհին մշտապես ընկնում է կարևոր միջոցառումների ժամանակ։ Նա ընկել է «Քաղցած խաղեր» ֆիլմի պրեմիերայի ժամանակ Մադրիդում, ընկել է աստիճանների վրա 2013 թվականին, «Օսկար» ստանալու ժամանակ, իսկ երեկ «Իքս մարդիկ. Ապոկալիպսիս» ֆիլմի պրեմիերայի ժամանակ հազիվ է իրեն պահել ոտքերի վրա։
Սակայն իր անփութությանը աստղը վերաբերվում է հումորով և միշտ պատվով է դուրս գալիս զավեշտալի իրավիճակներից։ Ներկայացնում ենք այլ զավեշտալի իրավիճակներ, որ կատարվել են Ջենիֆեր Լոուրենսի հետ։


Ջենիֆերը գիտի իր գինը։ Դերասանուհին նրանցից չի, ովքեր կռվում են լրագրողների հետ։ Ճիշտ հակառակը, նա միշտ ուրախ է ուրախացնել լրագրողներին։

Ջենիֆերը ամաչկոտ է։ Չնայած նրան, որ Լոուրենսը ամենահայտնի աստղերից մեկն է, իր կուռքի՝ Ջեֆ Բրիջեսի հետ հանդիպման ժամանակ նա իրեն պահում է այնպես, ինչպես մյուսները, թաքնվում է կամ փախչում։

Ջենիֆերը սիրում է ֆլիրտներ. Հանդիպելով Ջեք Նիքոլսոնին «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ, նա հազիվ է զսպում իր էմոցիաները։
Ջենիֆերը միշտ ուշադրության կենտրոնում է. մամլո ասուլիսի ժամանակ նա ցանկանում էր ընդամենը կոնֆետի թուղթը բացել, բայց արդյունքում հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում։
Ջենիֆերի միմիկան շատ խոսուն է։ Նրա միմիկային կարելի է միայն նախանձել։






