Պետք չէ սևեռվել Իվետայի հագուստի վրա. էականը` իր հստակ մեսիջն էր, որն արեց Արցախի օգտին (տեսանյութ)
VIDEOԴավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ընկերներ ջան, եկեք սա հասկանանք
Անհրաժեշտություն է, որ մենք կարողանանք ճիշտ դիրքավորվել ժամանակի ու տարածության մեջ, հասկանանք, որ ժամանակն առաձգական չէ, հատկապես ճգնաժամային իրավիճակներում (իսկ մենք ճգնաժամային օրեր ենք ապրում), երբ երկիրդ ներսից ու դրսից պայթյունավտանգ իրավիճակում է:
Հասկանանք, որ նմանատիպ իրավիճակներում առաջնահերթությունների ճգրիտ սահմանումը կարող է ելքային կարևոր հանգամանք լինել. արմենչիկների թեմաները վրդովմունքով կիսվում ենք միմյանց հետ, մեր սիրելի Իվետայի մասին ամենատարբեր գրառումներն ենք անում, լֆիկների ու շմայսների վերաբերյալ մեր անդադար բողոքն ենք արտահայտում ու էսպես շարունակ...
Ոչ թե ասում եմ չարտահայտվենք, այլ լինենք հնարավորինս կենտրոնացած ու չսևեռվենք երկրորդական երևույթների վրա, կամ միգուցե տվյալ ժամանակի համար երկրորդական:
Ավարտելով` օրինակ բերեմ ու փակեմ թեման. Օրինակ Իվետայի հագուստը որքանով էլ իմ ճաշակով էր, բայց պետք չի սևեռվել դրա վրա, դա իր ու կազմակերպիչների գործն է, առավել ևս էս պահին էականը դա չէր, այլ` իր հստակ մեսիջը, որն արեց ու մասնակցեց խաղաղության արշավին ու Արցախի օգտին քարոզչությանը, դա պետք է մեզ գոհացնի,որոշակի առաջ տանենք, ու անցնենք առաջ...



