Քարդաշյան քույրերը հայկական բիշի են պատրաստել
LIFEՔարդաշյան քույրերին խոհանցում երբեւէ կպատկերացնեի՞ք։ Եթե ոչ, ապա ստիպված ենք ձեզ հիասթափեցնել, քանի որ հայուհի քույրերը ոչ միայն մտնում են խոհանոց, այլեւ յուղաբլիթներ են պատրաստում։
Պարզվում է, այս կիրակի՝ Մայրերի օրը, հայկական արմատներ ունեցող ընտանիքը հավաքվել ու որոշել է բիշի (միջինքի ավանդական ուտեստ) պատրաստել՝ մեկ օր մոռանալով դիետաների եւ ավելորդ կիլոգրամների մասին։
«Օրվա լավագույն բիշին՝ թիմի քրտնաջան աշխատանքի արդյունքը։ Քորթնին՝ փաթաթել, Քեդալը տապակել է այն»։
Իսկ Քիմը նկարահանել է արդյունքն ու ցուցադրել Instagram-ում։
Ի դեպ, նրանց համար, ովքեր առաջին անգամ լսեցին բիշիի մասին, ներկայացնում ենք ուտեստի բաղադրատոմսը։
Բիշի
Խմորը - 2–3 բ. ալյուր, 1 ճ. գ. քացախ, 1 ճ. գ. ձեթ, 1 բ. գոլ ջուր, աղ
Միջուկը - 1/2 բ. շաքարավազ, 1/2 բ. ընկույզ, դարչին, ձեթ՝ տապակելու համար
Հունցել խմորը, վերածել գնդիկների: Մանրացնել ընկույզը, խառնել շաքարավազն ու դարչինը: Բացել խմորը, լցոնել միջուկով և տապակել:
Մատուցել մեղրով կամ դոշաբով:
- See more at: http://style.news.am/arm/news/31331/qardashyan-quyrery-haykakan-bishi-en-patrastel.html#sthash.oE8IGDns.dpuf



