Նիկոտինը դրական է ազդում հիշողության վրա
LIFEԴժվար է հավատալ, բայց նիկոտինը, պարզվում է, նաև դրական հատկություններ ունի։ Ամերիկացի գիտնականները վստահեցնում են, որ այն բարելավում է հիշողությունը և խթանում մարդու մտածելու ընդունակությունը։ Այս մասին հաղորդում է NEWSru.com–ը։
Գիտնականների խումբն ուսումնասիրել է նիկոտինի ազդեցությանը նվիրված մի քանի տասնյակ աշխատություն։ Բացահայտումը նրանց զարմացրել է. նիկոտինը մեծացնում է ուշադրությունը և բարերար ազդեցություն ունենում կարճաժամկետ հիշողության վրա, ինչն օգնում է ավելի հեշտությամբ մտապահել անունները, թվերը և այլն։
Սրանով են գիտնականները բացատրում ծխողների այն արդարացումը, թե իրենք չեն կարողանում հրաժարվել այդ վնասական սովորությունից, որովետև սիգարետն իրենց օգնում է կենտրոնացնել ուշադրությունը և կատարել առաջադրանքը։
Պատրաստեց Past.am-ը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



