Yerevan, 24.September.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանյան կուսակցությունները կարևորում են եվրոպական քաղաքական կառույցների հետ համագործակցությունը

POLITICS

Հայաստանյան կուսակցությունները կարևորում են համագործակցությունը եվրոպական քաղաքական կառույցների հետ: ԵԺԿ-ի հիմնադրման 40-ամյակին նվիրված «Եվրոպական քաղաքական դաշտը և հայաստանյան կուսակցությունները» կլոր-սեղան քննարկման ժամանակ Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը նշեց, որ ԵԺԿ-ն իր ներդրումն ունի եվրոպական քաղաքական դաշտի ձևավորման գործընթացում: Խոսելով եվրոպական քաղա քական կառույցների հետ «Օրինաց երկիր» կուսակցության փորձից` Մհեր Շահգելդյանը նշեց, որ 2006 թվականին ՕԵԿ-ն անդամագրվեց «Քիրստոնեա- դեմոկրատական և ժողովրդական կուսակցությունների համաշխարհային ինտերնացիոնալ»-ին:

«Այդ ընթացքում մենք կապեր հաստատեցինք եվրոպական մեր այն գործընկերնրի հետ, որոնք այսօր անդամակցում են ԵԺԿ-ին: Հիմքը գաղափարական մոտեցումներն են: Համագործակցությունը տարբեր եվրոպական գործընկերների հետ բերեց փորձի փոխանակման հատկապես կուսակցական շինարարության գործընթացում: Մեզ  համար կարևոր է ուսումնասիրել եղած փորձը: Աշխարհը փոխվում է, կուսակցությունները փոխվում են, նոր մոտեցումներ են ի հայտ գալիս: Այն խիստ բրգաձև կառուցվածքը, որը նախկինում շատ ավելի մեծ տարածում ուներ, այսօր փոփոխություն է կրում: Այդ տեսանկյունից մեզ համ ար հետաքրքիր էր Եվրոպայի փորձը»,-ասաց Մհեր Շահգելդյանը: Պատգամավորը կարևորեց ԵԺԿ-ի մոտեցումները բազմաթիվ ուղղություններով` մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն, բայց առանձնացրեց Հայոց ցեղասպանության և Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ ԵԺԿ-ի դիրքորոշումները:

ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, կարևորելով եվրոպական քաղաքական կառույցների հետ համագործակցությունը, նշեց, որ ՀՅԴ-ն այդ տեսանկյունից բավական փորձ ունի: Այն ներկայում անդամակցում է Եվրոպական սոցիալիստական կուսակցությանը:

«Անդամակցության գործընթացն երկար տևեց, կար մոտեցումների թյուրըմբռնում, անհրաժեշտ էր որոշ աշխատանք տանել այդ ուղղությամբ: Անդամակցությունը հնարավորություն է տալիս գործակցելու Եվրոպական սոցիալիստական կուսակցության այլ  կաույցների հետ»,-ասա Կիրո Մանոյանը: Նրա խոսքով, այսօր Եվրոպայում որոշ կուսակցություններ տագնապ են ապրում, սոցիալ-դեմոկրատիան նահանջում է: Ըստ նրա` սա կարող է լինել մի հանգրվան նոր մոտեցումներով հանդես գալու համար:

Եվրոպական քաղաքական կառույցների հետ աշխատելու փորձ ունի նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Կուսակցության անդամ Միքայել Մելքումյանը նշեց, որ  իրենք 2012 թվականից համագործակցում են «Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինք»-ի հետ, սակայն դրան անդամակցել են 2014 թվականին:

«Հայաստանում քաղաքական համակարգի զարգացումն անհրաժեշտություն է: Այդ համատեքստում տեղին է նշել ներկուսակցական դեմոկրատիայի հարցը: Այս համատեքստում շատ կարևոր է եվրոպական քաղաքական կառույցների հետ համագործակցությունը, փորձի փոխանակումը: Մեր գաղափարները պետք է համահունչ լինեն եվրոպական արժեհամակարգի հետ, սակայն պետք է նաև պահպանել մեր ազգային-պետական դիմագիծը»,-հավելեց պատգամավորը:

Եվրոպական քաղաքական կառույցների հետ համագործակցության բավական հարուստ փորձ ունի ՀՀԿ-ն:

 ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը նշեց, որ եվրոպական քաղաքական կառույցների հետ համագործակցությունը ամենատաբեր հարթակներում զարգանում է:

«Խորհրդարանական մակարդակում լայն համագործակցություն կա Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության հետ, և թվով 275 խորհրդարանական պատգամավորների հետ աշխատելու ամենալայն հնարավորությունները կան: Ակտիվ համագործակցություն է տեղի ունենում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում, Հայաստան- Եվրամիություն խորհրդարանական համագործակցության երկկողմ  ձևաչափում ևս բավական ակտիվ երկխոսություն կա ԵԺԿ մեր գործընեկրների հետ: Սրանք բոլորն այն խողովակներն են, որոնք հնարավորություն են տալիս հայաստանյան կուսակցական քաղաքական համակարգում անընդհատ ունենալ եվրոպական մոտեցումները` ներգրարվելով լավագույն փորձը»,-հավելեց Արտակ Զաքարյանը: 

Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game