Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ ԱԻ նախարարությունը համալրվեց շարժական կառավարման նոր կայաններով

SOCIETY

ՀՀ ԱԻ նախարարության շարահրապարակում մայիսի 11-ին կայացավ Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված շարժական կառավարման կետ հանդիսացող նոր ավտոմեքենաների շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էիջի Տագուչին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ճապոնիայի կառավարությունը ոչ ծրագրային դրամաշնորհային աջակցության շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարությանն է տրամադրել գործողությունների կառավարման «Միթսուբիշի» մակնիշի 6 նոր ավտոմեքենա, որոնք կհագեցվեն աղետի գոտում աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և արտակարգ իրավիճակների ժամանակ դեպքի վայրում կհանդիսանան որպես.

• ՀՀ ԱԻՆ շարժական կառավարման կետ,
• ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի կառավարման կետ,
• ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ շտաբ,
• ՀՀ ԱԻՆ հոգեբանական ծառայություն,
• ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության կառավարման կետ,
• ՀՀ ԱԻՆ շարժական լրատվական կենտրոն:

Շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը, ժողովրդին և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանաության ողջ անձնակազմին՝ դեսպան Է. Տագուչիի գլխավորությամբ՝ ԱԻ նախարար Ա. Երցիյանը նշեց, որ Ճապոնիայի կառավարության կողմից ՀՀ ԱԻ նախարարությանը տրամադրված 6 հատուկ մեքենաները հատկացվելու են ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին (ՃԿԱԿ):

- 2010 թ.-ին Ճապոնիայի կառավարության կողմից 28 հրշեջփրկարարական մեքենա հատկացվեց ՀՀ ԱԻ նախարարությանը: Այս 6 տարիների ընթացքում այդ մեքենաների միջոցով մեր անձնակազմը փրկեց բազում մարդկային կյանքեր, որի համար ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում: 3-4 տարվա ընթացքում շնորհիվ «911» ծառայության աշխատանքի բոլորը խոսում են մեր ճգնաժամային կառավարման կենտրոնների մասին: 2010-12 թթ. սկսած՝ ճապոնացի մեր գործընկերների հետ թե մարզերում, թե Երևանում մեծ աշխատանքներ են տարվում ԱՌՆ բնագավառում, ինչպես նաև՝ սեյսմիկ ծառայության ուղղությամ բ: Ինչպես գիտեք, Հայաստանի տարածքում կա 3000-ից ավելի սողանք, որոնցից առավել ակտիվ են 168-ը: 2014 թ. մենք աշխատանքներ սկսեցինք Ճապոնիայի կառավարության հետ նաև սողանքների դեմ պայքարի ուղղությամբ, - նշեց Ա. Երիցյանը:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ Ճապոնական կողմի հետ ակտիվ համագորածկցություն է ձևավորվել անձնակազմի մասնագիտական պատրաստության առումով ևս: Այս շրջանակներում ՀՀ ԱԻՆ աշխատակիցները վերապատրաստվում են Ճապոնիայում:

Ճապոնիայի կառավարության և իր անունից շնորհակալություն հայտնելով ակտիվ համագործակցության համար՝ դեսպան Է. Տագուչին նշեց, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվել այս միջոցառմանը: Դեսպանն ընդգծեց, որ Ճապոնիայի կառավարությունը նպատակ ունի խորացնել բարեկամական և գործընկերային հարաբերությունները 2 պետությունների միջև, ինչպես նաև՝ խթանել սոցիալ-տնտեսական զարգացումը Հայաստանում:

- Ինձ համար մեծ պատիվ է այսօր վայելել երկկողմ սերտ համագործակցության պտուղները: Ես հավատում եմ, որ այս ծրագիրը մեկ քայլ առաջ կմղի Հայաստանին աղետակայուն հասարակություն ստեղծելու ճանապարհին: 1991 թ-ից Ճապոնիան նպաստել է Հայաստանի սոցիալ-տնտեսական առաջընթացին՝ ընդհանուր առմամբ ՀՀ-ին տրամադրելով 420 մլն. ԱՄՆ դոլարի աջակցություն: Ես վստահ եմ, որ նմանատիպ կապերն ավելի կամրապնդեն հայ-ճապոնական հարաբերությունները: Իմ խորին շնորհակալություն եմ հայտնում նախարար Ա. Երիցյանին շարունակական աջակցության և այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպե լու համար, - եզրափակեց Է. Տագուչին:

Նշենք, որ տրամադրված 6 ավտոմեքենաները արտակարգ պատահարների և աղետների ժամանակ օգտագործվելու են որպես շարժական կառավարման կետեր, հատկապես` բնական աղետների ժամանակ, ինչպես օրինակ՝ Հայաստանի տարածքում տեղի ունեցող հնարավոր սողանքի, ջրհեղեղի կամ երկրաշարժի դեպքում: Շարժական կենտրոնները կարող են գործել եղանակային բարդ պայմաններում (ամռանը մինչև +45 օC, իսկ ձմռանը մինչև -25 օC) և տեղափոխել 10 մարդ (ներառյալ վարորդը):

Ավտոմեքենաները պատրաստվել են հատուկ պատվերով, ներքին հարդարման աշխատանքները կատարվել են ջերմակայուն և անջրանցիկ նյութերով: Շարժական կառավարման կետերն ապահովված են դեպքի վայրում փրկարարական գործողությունների կազմակերպման և հանգստի համար անհրաժեշտ պայմաններով ու պարագաներով` լուսարձակներ, բարձրախոսներ, աշխատանքային սեղան և աթոռներ, մահճակալներ, օդափոխիչ սարք, տաք/սառը ջրով ցնցուղ, սանհանգույց և այլն: Ավտոմեքենաներն ու դրանց մեջ տեղադրված էլեկտրական հոսանք մատակարարող գեներատորներն աշխատում են դիզելային վառելանյութով:

Մայիսի 12-ին Հայաստան ժամանած ճապոնացի մասնագետների խումբը վերապատրաստման դասընթաց կանցկացնի փրկարար ծառայության աշխատակիցների հետ` շարժական կառավարման կայանների շահագործման և սպասարկման վերաբերյալ:

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine