ԻՊ-ն ստանձնել Է Բաղդադում ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետեւանքով ավելի քան 60 մարդ Է զոհվել
INTERNATIONAL NEWSՇիաներով բնակեցված Բաղդադի Սադր սիթի շրջանի շուկայում իրականացված պայթյունի հետեւանքով ավելի քան 60 մարդ Է զոհվել, եւս գրեթե 100 հոգի վերքեր են ստացել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Զանգվածային լրատվամիջոցները նշում են, որ հօդս Է ցնդել պայթանյութով հանդերձված ավտոմեքենան: Այդ պահին քաղաքում պիկ ժամ Էր, ուստի պայթյունի շրջանում շատ մարդիկ Էին գտնվում:
Վիրավորներից շատերի վիճակն օրհասական Է:
Պայթունի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը: ԻՊ-ն նախկինում Էլ Էր հարձակումներ կազմակերպում այն շրջաններում, որտեղ առավելապես շիաներ են բնակվում, որոնց խմբավորումը համարում Է հերետիկոսներ:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



