Ավտոբուսում կասկածելի փաթեթի ահազանգը խուճապային էվակուացիա է առաջացրել Լոնդոնի փողոցներից մեկում
SOCIETYՈստիկանությունը փակել է Լոնդոնի Հոլիվուդ փողոցը երթևեկության համար` ելնելով ավտոբուսներից մեկում «կասկածելի փաթեթի» առկայության մասին ստացված ահազանգից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Daily Star-ը:
Ականատեսները սոցցանցերում գրառումներ են արել ու լուսանկարներ հրապարակել այն մասին, թե ինչպես են մարդիկ խուճապի մատնված հեռանում դեպքի վայրից: Նրանք հայտնել են նաև, թե փակ է մետրոյի մոտակա կայարանը:
Լոնդոնի տրանսպորտի նախարարությունը հաստատել է Հոլիվուդ փողոցի փակ լինելու մասին տեղեկությունը: Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



