Yerevan, 05.July.2026,
00
:
00
BREAKING


Արցախի անկախության ճանաչման հարցը պետք է մշտապես լինի Հայաստանի օրակարգում. Արմեն Ռուստամյան

POLITICS

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այն կարծիքին է, որ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը պետք է տեղի ունենա ճիշտ ժամանակին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ռուստամյանն ընդգծեց, որ եթե Հայաստանի և Արցախի իշխանությունները քննարկումների արդյունքում որոշել են, որ հիմա ճիշտ ժամանակը չէ դրա համար, ուրեմն իսկապես դրա ժամանակը չէ: Միևնույն ժամանակ, Ռու ստամյանն այն կարծիքին է, որ Արցախի ճանաչման հարցը պետք է միշտ Հայաստանի օրակարգում լինի: «Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը, որպեսզի դա տեղի ունենա միջազգային գործընթացի միջոցով: Մենք ցանկանում ենք ոչ թե միակողմանի ճանաչել, այլ Մինսկի խմբի շրջանակներում իրականացնել այդ գործընթացը: Սա Հայաստանի կողմից մեծագույն զիջում է, որպեսզի բանակցությունների միջոցով բոլորը համոզվեն, որ Ղարաբաղի անկախությունը պետք է ճանաչվի: Բայց եթե Ադրբեջանը բանակցությունները մտցնում է փակուղի, դադարեցնում է բանակցությունները, Հայաստանի համար այլ ելք չի մնում, քան ճանաչել Ղարաբաղը, ինչի մասին շատ հստակ հայտարարել է հանրապետության նախագահը: Դրա համար մենք միշտ ասում ենք, որ Արցախի ճանաչումը պետք է միշտ մնա մեր օրակարգում, սակայն միաժամանակ պետք է կնքվի ռազմական փոխօգնության պայմանագիրը, որը կնշանակի՝ հարձակումը Ղարաբաղի վրա, նշանակում է հարձակում Հայաստանի վրա: Եթե դա հարձակում է Հայաստանի վրա, Հայաստանը իր բոլոր միջոցներով պետք է պաշտպանվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ռուստամյանը:

Նա հավելեց, որ Հայաստանը երբեք միջազգային հանրության համար սպառնալիք չի հանդիսացել: «Մեզանից երբեք պատերազմ չի սկսվել, մեզ են պատերազմ պարտադրել: Եվ  այսօր, երբ խոսում են նրա մասին, որ Հայաստանը սպառնալիք է, թող առաջին հերթին տեսնեն, թե ով է իրական սպառնալիքը: Դա թուրք-ադրբեջանական տանդեմն է: Թող խոսեն այն մասին, թե ինչի են թուրքերը զորք կուտակում Նախիջևանում: Նրանք պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծում, հետո մեղադրում են մեկ ուրիշին, որն ուզում է ընդամենը դրանից պաշտպանվել»,- նշեց պատգամավորը:

Հարցին՝ համաձա՞յն է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկման հետ, որ Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչումն անհեռատես քայլ կլինի, Ռուստամյանը պատասխանեց. «Մենք ասել ենք, որ սա պետք է տեղի ունենա ճիշտ ժամանակին: Սա պետք է մնա մեր զինանոցում որպես քայլ, որ պետք է անհրաժեշտ պահին կատարվի»:

Անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպանության երկրորդ քարտուղարի հայտարարությանը, թե ռուսական զենքը չի կարող գնալ Արցախ, քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, Ռուստամյանն ասաց. «Վատ չի, եթե ասում են` ճանաչեք ու կարելի է ուղարկել զենքը, բայց մենք խոսում ենք նաև այն մասին, որ այսօր Հայաստանը շատ հստակ հայտարարել է, որ պատրաստվում է Արցախի հետ ռազմական փոխօգնության համաձայնագիր, իսկ այդ պայմանագիրն իրերը պետք է կոչի իր անունով: «Դե ֆակտո» ստեղծված իրավիճակը մենք պետք է «դե յուրե» ամրագրենք: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը, իսկ Հայաստանը դրան համապատասխան քայլեր պետք է կատարի: Դրա համար նախ պետք է չեզոքացնել այն ռազմական սպառնալիքը, որ ներկայացնում է Ադրբեջանը Արցախի ժողովրդի համար: Դրա համար ես կարծում եմ, որ այդ պայմանագիրը պետք է արագացվի, որպեսզի նման հարցեր չառաջանան: Այսինքն, Հայաստանի ունեցած զինանոցը պետք է ծառայի Ղարաբաղի անվտանգության համար»:

Խոսելով  քառօրյա պատերազմի ընթացքում ՌԴ-ի որդեգրած դիրքորոշման մասին՝ Ռուստամյանը նկատեց՝ ՌԴ-ն Հայաստանին աջակցել է այնքանով, որքանով դա այս պահին անհրաժեշտ է: «Մենք մեր ռազմավարական գործընկերներից դժգոհ չենք: Չեմ կարծում, որ ամեն ինչ պետք է այդ աստիճանի ծայրահեղացնել: Մենք կարծում ենք, որ այս պահին Ռուսաստանն ուղղակի պետք է հետևի, որպեսզի հավասարակշռությունը չխախտվի: Այսօր Ադրբեջանը բացի Ռուսաստանից, մի քանի այլ երկրներից էլ է զենք գնում: Հայաստանը միայն Ռուսաստանի հետ է այդ հարցերը լուծում: Հիմա, երբ Ռուսաստանը որոշում է զենք վաճառել Ադրբեջանին, պետք է տեսնի` դրանից բալանսը խախտվո՞ւմ է, թե ոչ, իսկ Ռուսաստանը նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ կողմ է հանդիսանում»,- ընդգծեց Արմեն Ռուստամյանը:

Պատգամավորը նաև նշեց, որ Հայաստանը կաշկանդված չէ այլ երկրներից ևս զենք ձեռք բերելու հարցում: Նրա խոսքով՝ այն զենքերը, որ Հայաստանը չի կարողանում ձեռք բերել ՌԴ-ից, կարող է ձեռք բերել այլ երկրներից: Դիտարկմանը, թե Հայաստանը փաստորեն այլ երկրներից զենք չի գնում, Ռուստամյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք անել դա, եթե կան զենքեր, որոնք Ռուսաստանը չի ապահովում, մենք պետք է կարողանանք այլ երկրներից ձեռք բերել»: 

 

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026