ՀՀ կառավարությունը սկիզբ է դրել ՄԱԿ-ի նոր՝ «Վերափոխենք մեր աշխարհը. նոր օրակարգ 2030» ազգայնացման և տեղայնացման գործընթացին
SOCIETYԵրևանում տեղի ունեցավ «Հազարամյակի զարգացման նպատակներ. առաջընթացի ազգային զեկույցի» շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, փորձագետներ:
ՀՀ վարչապետի խոսքով՝ «Հազարամյակի զարգացման նպատակներ. առաջընթացի ազգային զեկույցն» ամփոփում է 2000 թ. ՄԱԿ-ի ընդունած Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանի կատարած աշխատանքը: Ըստ նրա՝ որոշ նպատակների առումով` մանկական և մայրական մահացություն, կրթության հասանելիություն, մաքուր ջրի մատչելիություն, մեր երկրի նվաճումներն զգալի են, իսկ մյուս նպատակների առումով թեպետ կա որոշակի առաջընթաց, սակայն անելիքները դեռևս շատ են, և անհրաժեշտ է շարունակել հետևողական ջանքեր գործադրել՝ համապատասխան ցուցանիշների բ արելավման համար:
«Անցած շաբաթ կառավարությունում տեղի ունեցավ Կայուն զարգացման խորհրդի հերթական նիստը, որտեղ սկիզբ դրվեց ՄԱԿ-ի նոր օրակարգի` «Վերափոխենք մեր աշխարհը. նոր օրակարգ 2030» ազգայնացման և տեղայնացման գործընթացին: Նոր օրակարգն իր մեջ ներառում է կայուն զարգացման 17 նպատակ և 169 թիրախ: Հայաստանի համար պետք է ընտրենք այն նպատակներն ու թիրախները, որոնք համահունչ են մեր ազգային ռազմավարական ծրագրերին, մասնավորապես, Հայաստանի 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրին։ Ի վերջո, անկախ նրանից, թե ինչպես են կոչվում նոր օրակարգը կաÕ ´ նպատակները, բոլորիս ցանկությունը մեկն է` ապահովել մեր ժողովրդի համար բարեկեցիկ, խաղաղ և ապահով կյանք, ինչին հասնելու համար հարկավոր է երկրի պետական համակարգի, համապատասխան հասարակական և միջազգային կազմակերպությունների ամենօրյա հետևողական և քրտնաջան համատեղ աշխատանք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը։
Կառավարության ղեկավարը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին՝ ցուցաբերած աջակցության համար, ներկայացվող զեկույցի պատրաստմանը մասնակցած բոլոր պետական գերատեսչություններին և այս ծավալուն հետազոտությունն իրականացնողներին՝ վստահություն հայտնելով, որ Հայաստան-ՄԱԿ համագործակցությունն առաջիկայում ավելի կամրապնդվի:



