Մարդատար նավ Է այրվել Ավստրալիայի ափի մոտ
SOCIETYՄարդատար նավ Է այրվել եւ սկսել սուզվել Ավստրալիայի Քվինսլենդի նահանգի ափի մոտ՝ Բանդեբերգ քաղաքի շրջանում: Նավում գտնվող բոլոր 42 ուղեւորներն ու անձնակազմի անդամները փրկվել են: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Courier Mail թերթը:
Հրդեհը բռնկել Է 23-մետրանոց կատամարան-կատերի մեքենայական բաժանմունքում, երբ այն գտնվում Էր Ավստրալիայի Լեդի Մասգրեյվ կղզուց 10 ծովային մղոն հեռավորության վրա:
Նավում գտնվող բոլոր 42 ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին հաջողվել Է փրկամակույկներով տարահանվել, ոչ ոք չի տուժել:Պատահարի վայր են ժամանել Քվինսլենդի հրշեջ եւ փրկարարական-վթարային ծառայությունների աշխատակիցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



