ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի հարցում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել. վարչապետ
POLITICSՌուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի հարցում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել։ Այս մասին մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Անդրադառնալով հարցին, որ Հայաստանում ՌԴ դեսպանը նախօրեին լրագրողներին խնդրել էր ցույց տալ համապատասխան փաստաթղթերը, որոնց համաձայն՝ Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին զենք վաճառել, Աբրահամյանն ասաց. «Մենք՝ որպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, տարբեր հարթակներից հայտնել ենք մեր ցանկությունը։ Մեր դիրքորոշումը չի փոխվել։ Ուղղակի հիմա մենք զբաղված ենք երկու կարեւոր գործով՝ տնտեսության զարգացում, ինչից կախված են մեր հետագա հաջողությունները, եւ քայլեր ենք ձեռնարկում, որոնց մասին ես հայտարարություն կանեմ վաղը՝ Կառավարության նիստից առաջ»։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
5
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation



