Ավելորդ քաշի գեները փոքրացնում են ուղեղի ծավալը
LIFEԱվելորդ քաշի համար պատասխանատու գեները մեծ տարիքում բացասաբար են անդրադառնում նաև մարդու գլխուղեղի առանձին հատվածների ծավալի և աշխատանքի վրա, ինչը մեծացնում է տկարամտության և հիշողության հետ կապված խնդիրներ ունենալու հավանականությունը։ Այս մասին հաղորդում է Proceedings of the National Academy of Sciences ամսագիրը։
Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի գիտաշխատողների խումբը՝ Փոլ Թոմփսոնի գլխավորությամբ, առաջին անգամ ապացուցել է, որ իրականում ավելորդ քաշով մարդկանց մոտ գլխուղեղի ծավալի նվազումը պայմանավորված է ավելորդ կիլոգրամների համար պատասխանատու գենի անմիջական ազդեցությամբ։
Խոսքը FTO գենի մասին է, որն ունի եվրոպական և արևմտաաֆրիկյան ծագումով մարդկանց մեծ մասը։ Այդ գենը մեծացնում է ճարպակալման զարգացման վտանգը։
Թոմփսոնի թիմն ուսումնասիրել է 70-80 տարեկան 206 առողջ մարդկանց գլխուղեղի համակարգչային սկանավորման տվյալները։ Այդ վերլուծության արդյունքում գիտնականները պարզել են, որ FTO գեն ունեցող մարդկանց մոտ գլխուղեղի ծավալները մի քանի տոկոսով ավելի փոքր են։
Պատրաստեց Past.am-ը:



