Ճապոնիայում շուրջ 35 հազար տուն Է լրջորեն վնասվել ուժգին երկրաշարժերի հետեւանքով
SOCIETYԳրեթե 35 հազար շինություն Է մասամբ կամ ամբողջովին ավերվել Ճապոնիայի Կյուսյու հարավարեւմտյան կղզու Կումամոտոյի պրեֆեկտուրայում, որտեղ ապրիլի 14-ից չեն դադարում երկրաշարժերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է տեղական վարչակազմը:
Իշխանությունների տվյալներով՝ երկյուղ Է առաջացնում նաեւ մոտավորապես 39 հազար շինությունների վիճակը, որոնք կարող Էին ստանալ առայժմ չնկատվող ճաքեր կամ այլ վնասվածքներ:
Ապրիլի 14-ից Կումամոտոյի պրեֆեկտուրայում արդեն գրանցվել Է ավելի քան 1200 երկրաշարժ, որոնք զգացվել են մարդկանց կողմից: Դրանցից երկուսը՝ ավելի քան 7 մագնիտուդով, առանձնապես ավերիչ Էին: Սողանքներից եւ տների փլվելու հետեւանքով զոհվել Է 49 մարդ, պրեֆեկտուրայի 340-ից ավելի բնակիչներ ծանր վերքեր են ստացել: Եվս 19 հոգի մահացել Է տարհանման կետերում՝ սթրեսներից եւ սրված հիվանդություններից:
Տեղի իշխանությունների տվյալներով՝ Կումամոտոյում այժմ գործում Է տուժած շրջանից փաստականների ընդունման 250-ից ավելի օբյեկտներ: Ընդամենը պրեֆեկտուրայում դեռեւս չեն կարողանում իրենց տներ վերադառնալ մոտավորապես 12 հազար բնակիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP



