Սյունիքում 27-ամյա երիտասարդը մահացու վրաերթի է ենթարկել քաղաքացու
SOCIETYNews.am-ը գրում է.
Անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում մայիսի 9-ին, ժամը 20.15-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի թիվ 283 տան դիմաց էլեկտրասյանն ավտոմեքենա է բախվել, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայության տեղեկացմամբ, պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.40-ի սահմաններում 1989 թվականին ծնված Մուշեղ Մ.-ն «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայով Վաղատու-Վերիշեն ճանապարհին՝ «Աջո» կոչվող տաղավարի հարակից հատվածում վրաերթի է ենթարկել 1988 թվականի ծնված Գուրգեն Միրումյանին, ինչից հետո նրան 1982թ. ծնված Ալիկ Մ.-ն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով արդեն մահացած տեղափոխել է հիվանդանոց:
Այդ ընթացքում Մուշեղ Մ.-ն իր ավտոմեքենայով երթեւեկել է Ալիկ Մ.-ի ավտոմեքենայի հետեւից եւ Վերիշեն գյուղի 1-ին փողոցի 53-րդ տան դիմացի ճանապարհահատվածում բախվել բետոնե էլեկտրասյանը, ինչի հետեւանքով անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:



