Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը քննարկել են քառօրյա պատերազմի հետեւանքների վերացմանն ուղղված քայլերը
SOCIETYՀայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն այսօր՝ մայիսի 10-ին կայացած հանդիպմանը քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիվ գործողությունների հետեւանքների վերացմանն ուղղված քայլերը։
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, այս համատեքստում մտքեր են փոխանակվել 1994թ. զինադադարի հաստատման եւ ամրապնդման շուրջ եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարման, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման շուրջ։
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարությունների միջեւ համագործակցության հարցերին։
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



