Ավտոբուսի պայթյունից տուժած եւս 1 քաղաքացի դուրս է գրվել հիվանդանոցից. ԱՆ
SOCIETYՀալաբյան փողոցում տեղի ունեցած պայթունի հետեւանքով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժվող եւս մեկ վիրավոր այսօր` մայիսի 10-ին, դուրս է գրվել հիվանդանոցից: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, 45-ամյա տղամարդը բուժում էր ստանում քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում: Նա տնային պայմաններում եւս կգտնվի բժշիկների դինամիկ հսկողության ներքո:
«Արմենիա» բժշկական կենտրոնում այս պահի դրությամբ բուժումը շարունակում է 2 քաղաքացի` 1-ը քիթ-կոկորդ-ականջաբանության, 1-ը նյարդավիրաբուժական բաժանմունքներում: Նրանց վիճակը գնահատում է բավարար, բուժումը շարունակվում է:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենրտոնում գտնվող 14 եւ 15 տարեկան պատանիների առողջական վիճակը կայուն է: Նրանք տեղափոխվել են հիվանդասենյակ: Ստանում են վերականգնողական բուժում:
Հիշեցնենք, որ թիվ 63 համարի ավտոբուսը պայթյունից 37-ամյա հղի Անուշ Եղիկյանը ստացել էր թոքերի սալջարդ:
Հիշեցնենք, որ որ թիվ 63 համարի ավտոբուսը պայթյել էր ապրիլի 25-ին, ժամը 21:45-ի սահմանում, Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ: Երկու մարդ մահացել էր եւ 8-ը՝ տուժել:



