Ջորջ Քլունիի կյանքի սկզբունքները
PHOTO
Wnews.am-ը գրում է.
Ամենախարիզմատիկ հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին, ով վերջերս Հայաստանում էր՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակաբաշխությանը, իր հաղթանակներին ու հաջողություններին ինքնուրույն է հասել։
Wnews.am-ը ներկայացնում է նրա կյանքի մի քանի սկզբունքները.
Շրջապատեք ձեզ միայն այն մարդկանցով, ովքեր ձեզ միայն վերեւ կբարձրացնեն։ Պարզապես կյանքն արդեն լի է նրանցով, ովքեր ձեզ ցանկանում են ներքեւ իջեցնել։
Կնոջը հմայելու ամենահեշտ, պարզ եւ անվտանգ ճանապարհն է՝ թողնել, որ նա ինքը ձեզ հմայի։
Վերջացրեք, աղջիկներ, քանի ես սիրում եմ օղին, խորովածը, մոտոցիկլետն ու թարմ քամին, ինձ պետք չեն ընտանեկան խաղաղ երեկոներն ու երեխայի լացը։
Իմ կյանքում ամենալավ բանն իմ ընկերներն են, որոնց ես իսկական ընտանիք եմ համարում ավելի քան քսան տարի։
Ես չեմ սիրում խոսել իմ անձնական կյանքի մասին։ Երբ մենք խոսում ենք այդ մասին, այն դադարում է մնալ անձնական։
Կանայք ինձ սիրում են ոչ արտաքինիս համար. սեքսուալությունն իմ մեջ ավելի քիչ է, քան խելքն ու երեւակայությունը։
Մարդ իրեն միայնակ է զգում այն պահին, երբ կռվում է ամենամտերիմ մարդու հետ։
Ես սովորել եմ կյանքին սթափ նայել. կյանքում շատ տհաճություններ կան։
Հնարավորությու՞ն կա. բռնիր այն։
Ողջ կյանքում մրցում եմ ինքս ինձ հետ. դա ինձ համար ասես թմրանյութ լինի։
Մայրս ինձ սովորեցրել է ռեալիստ լինել եւ գոյատեւել ծանր իրավիճակներում։
Կնոջ հետ կինո գնալ. սա լավագույն բանն է, ինչ կարելի է անել ժամադրությանը։




















































