Արմեն Թադևոսյանը և Աննան պատմել են «Ձեր պատվերով» ռադիոհաղորդման մասին
LIFEBlognews.am-ը գրում է.
«Ձեր պատվերով». այսպես է կոչվում Արմեն Թադևոսյանի և Աննայի ռադիոնախագիծը, որը փետրվար ամսի արդեն եթերում է: «Հաղորդման գաղափարն այն է, որ մենք այցելում ենք տարբեր հիմնարկություններ, ճշտում աշխատողների երաժշտական նախասիրությունները»,-BlogNews.am-ի հետ զրույցում պատմեց Արմեն Թադևոսյանը

Բացի տարբեր հիմնարկություններ այցելելուց, կարող են անգամ մի հաղորդում նվիրել ինչ-որ թաղամասի. «Մենք բավականին արագ մտանք ռիթմի մեջ և ուրախ եմ, որ հաղորդումն արդեն սիրվել է: Ես Արմենին առաջարկեցի միասին հաղորդումն անել, քանի որ վաղուց եմ նրան ճանաչում»,-պատմում է Աննան, իսկ Արմենն էլ ավելացնում, որ կարևորում են մարդկանց հետ անմիջական շփումը:
Սկզբում պարզապես միայն երաժշտական պատվերներն էին ընդունում, իսկ հիմա ունեն նաև տաղավարային ֆորմատ, որտեղ զուցում են տարբեր թեմաներով. «Իհարկե ծանրաբեռնված է մեր աշխատանքը, բայց միևնույն ժամանակ շատ ավելի հետաքրքիր: Մեր հաղորդումը նաև կոմերցիոն նպատակ ունի, եթերից ներկայացնում ենք ինչ որ հաստատության մասին ինֆորմացիա»:
Արմենը և Աննան հետաքրքիր անակնկալ են պատրաստում նաև կազմակերպությունների համար և հաղորդման վերջում նրանց ձայնասկավառակ են նվիրում:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի



