Վահրամ Բաղդասարյանն անթույլատրելի է համարում Սեյրան Օհանյանի հետ փակ հանդիպման մանրամասների հրապարակումը
POLITICSԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անթույլատրելի է համարում որոշ պատգամավորների պահվածքը, ովքեր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ փակ հանդիպումը ձայնագրել են ու հանդիպումից հետո մանրամասներ հաղորդե լ լրատվամիջոցներին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Բաղդասարյանն ընդգծեց, որ նման դեպքերից հետո հնարավոր չի լինի պաշտպանության նախարարին խնդրել իրենց հետ անկեղծ լինել: «Շատ ցավում եմ, որ ոչ միայն տեղեկություններ են դուրս եկել, այլ ձայնագրություններ են արվել, ինչն անթույլատրելի է պարզապես, և դրանից հետո պաշտպանության նախարարին խնդրել, որ մեզ հետ անկեղծ լինի, բնականաբար, չի լինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:
Անդրադառնալով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը, թե նման պատգամավորների հետ ճանապարհ չունեն անցնելու՝ Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ համամիտ է պաշտպանության նախարարի դիրքորոշման հետ ու չի ուզում ինչ-որ մեկին մատնացույց անել:
Բաղդասարյանն ենթադրում է, որ տեղեկատվության արտահոսքը եղել է տվյալ անձի հարաբերությունները ԶԼՄ-ի հետ բարձր պահելու համար:



