Կանադայի Ֆորտ Մաքմյուրեյ քաղաքում կրակի ճարակ է դարձել ավելի քան 2 հազար տուն
INTERNATIONAL NEWSԿանադայի Ֆորտ Մաքմյուրեյ քաղաքում, որի շրջակայքում մայիսի սկզբից մոլեգնում Է բնական հրդեհը, 2,4 հազար շենքեր են ոչնչացել: Կրակն ընդգրկել Է 204 հազար հեկտար անտառ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Global News-ին:
Հիշեցնենք, որ սաստիկ անտառային հրդեհը մայիսի 1-ից մոլեգնում Է Կանադայի Արբերտայի նահանգի հյուսիսարեւելյան շրջանում: Կրակն արդեն վիթխարի վնաս Է հասցրել Ֆորտ Մաքմյուրեյ քաղաքին: Իշխանությունները 88 հազար մարդ են տարահանել վտանգավոր գոտուց: Նյութական վնասը հաշվվում Է օրական տասնյակ միլիոնավոր դոլարներով:
Հարկ Է նշել, որ Ալբերտայի Օյլ Սենդսի շրջանում նավթի խոշորագույն հանքավայր Է գտնվում: Հրդեհները կրճատել են դրա արդյունահանումը, ինչն արդեն ազդել Է համաշխարհային գների վրա:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



