Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Երեխան պետք է ապրի ընտանիքում. ընտանիքների քայքայման դեմ պայքարում է «Երեխաների աջակցության կենտրոնը»

SOCIETY

Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամում երեխաները հայտնվում են ամենատարբեր պատճառներով: Հիմնականում` ապաստան չունենալու, մայրերի` գիշերային աշխատանք ունենալու, կազմալուծված, ամուսնալուծության շեմին գտնվող ընտանիքների, ծնողների հոգեկան խնդիրների, երեխայի վարքային ու հոգեկան դժվարությունների հետևանքով և այդպես շարունակ: Կենտրոնում երեխաները մնում են միջինում 40 օր: Հիմա այնտեղ 16 երեխա կա՝ հիմնականում մինչև 7 տարեկան փոքրիկներ, ևս 30-ը հսկողության տակ են:

«Երեխաները բախվում են բազմաթիվ դժվարությունների, սակայն հոգեբաններն ու սոցիալական աշխատողն օգնում են դրանք հաղթահարել: Հաճախ սովորական կենցաղավարությունը նրանց տրված չի լինում, սակայն այդ հմտությունները ձեռք բերելը շատ ավելի քիչ ժամանակ է պահանջում, քան հոգեբանական տրավմաները հաղթահարելը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը: «Այն դեպքերում, երբ մայրերը երեխայի հետ հոգեպես կապվածու թյան վերջին թելերը կտրած են գալիս, մենք չենք դադարում ջանքեր գործադրել, մինչև չհամոզվենք, որ հարաբերությունները վերականգնելու տարբերակ չկա»,- նշում է  Անտոնյանը: Եթե ծնողները խուսափում են երեխաների հետ հանդիպումներից, կենտրոնը ոստիկանների օգնությամբ ծնողներին պարտադիր գտնում և համոզում է վերստանձնել պարտականությունները: Դեռահասներն էլ, պատահում է, գիտակցաբար չեն ներում ծնողների դավաճանությունը չեն ցանկանում վերադառնալ հարազատ ընտանիք:

[gallery id= 56961]

«Երեխաների աջակցության կենտրոն»-ի տնօրենը նշեց, որ հիմնադրամի «Բարեկամների խորհրդի» կազմի անդամները՝ արվեստի ու մշակույթի ներկայացուցիչները, շատ ժամանակ են անցկացնում երեխաների հետ, և որոշ դեպքերում կատարում են նաև ֆինանսական ներդրումներ` ընտանիքներին որոշ ժամանակով ապահովելու համար: Կենտրոնը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, Save the children-ի ու World vision-ի հետ իրականցնում է ընտանիքների քայքաման դեմ ուղղված մի կարևոր ծրագիր:

Բացի այդ՝ Բերդի տարածաշրջանում Արարատի մարզում գործում են ընտանիքներին աջակցող ծրագրեր: «Մենք օգնում ենք երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքներին, որոնց թիվն Արարատի մարզում տարեկան 50 է, իսկ Բերդում վերջին երեք տարվա ընթացքում՝ 350: Դա կրում է կանխարգելման ֆունկցիա, քանի որ ավելի հեշտ է ի սկզբանե թույլ չտալ ընտանիքին կազմալուծվել, քան հետո գործ ունենալ հետևանքների հետ»,- մանրամասնեց Անտոնյանը: Այս ծրագրերն իրակնացվում են բացառապես բարերարերի միջոցներով:

Եթե երեխան, այնուամենայնիվ, չի կարող վերադառնալ ընտանիք, կա լուծման մի քանի տարբերակ: 2005-2009 թթ. անցկացվել է մի պիլոտային ծրագիր, որը 6 տարի ընդմիջումից հետո վերսկսում է իր գործունեությունը. երեխաներին տեղավորում են խնամատար ընտանիքներում, ովքեր որոշակի պատրաստությունից հետո մասնակի ֆինանսական օգնությամբ հյուրընկալում են երեխաներին: Ծրագրի նպատակն է գտնվել երեխաների համար սիրող և ապահով միջավայրում այնքան ժամանակ, մինչև հնարավոր լինի վերադառնալ ընտանիք: Անտոնյանն ուրախությամբ նշեց, որ երեխայի 18 տարեկանը լրանալուց հետո որևէ ընտանիք չի հրաժարվել երեխայից: Բոլորը դարձել են մեկ ընտանիք, արդեն նույնիսկ թոռնիկներ ունեն, իսկ տղաները գնացել են բանակ ու վերադարձել: Եղել է նաև կենսաբանական ընտանիքների հետ վերամիավորման 8 դեպք: Տնօրենի համոզմամբ՝ սա ցանկալի սոցիալական մոդել է, որը երեխայի համար միայն կարճաժամկետ ապահովություն չի դառնում, իսկ Հայաստանում գումար շորթելու նպատակով որևէ երեխա վերցնելու դեպք չի գրանցվել: Մինչ օրս խնամատար ընտանիքները վերցրել են 30 երեխա, և այժմ ծրագիրը գործում է 4 մարզում` Սյունիք, Լոռի, Արարատ, Երևան:

Անտոնյանը չի թաքցնում, որ եղել են նաև ձախողումներ. ընտանիք վերադառնալուց հետո երեխաները կրկին ենթարկվել են բռնության, ցանկացել են վերադառնալ կենտրոն: «Այդպիսի դեպքերում մենք հոգ ենք տանում,  որպեսզի երեխան որևէ արհեստ սովորի կամ ընդունվի աշխատանքի, որտեղ շատ փորձ ու խորը գիտելիքներ չեն պահանջվում»,- եզրափակեց նա:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League