Փենյանում շքերթ է անցկացվել ի պատիվ Աշխատանքային կուսակցության համագումարի ավարտի
SOCIETYԿԺԴՀ-ի մայրաքաղաք Փենյանում տեղի Է ունեցել զանգվածային քաղաքացիական շքերթ ի պատիվ Կորեայի աշխատանքային կուսակցության քառօրյա համագումարի ավարտի: Շքերթին մասնակցել Է մի քանի հարյուր հազար մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Շքերթի մասնակիցներն անցել են ԿԺԴՀ-ի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակով՝ թափահարելով վարդագույն թղթե ծաղիկներ, գույնզգույն օդապարիկներ եւ երկրի կառավարող կուսակցության կարմիր դրոշներ:
Նաեւ շքերթում ներկայացվել են բալիստիկ եւ տիեզերական հրթիռների մանրակերտեր: Շքերթն ընդունել Է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը:
Ինչպես նշում Է BBC-ն, շքերթի մասնակիցները ցուցադրել են իրենց նվիրվածությունը երկրի առաջնորդին, որը համագումարի արդյունքներով նշանակվել Է Կորեայի աշխատանքային կուսակցության նախագահ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



