Yerevan, 23.August.2026,
00
:
00
BREAKING


Եվրոպայի առաջին չեմպիոնը. Իվան Ազդարովի ծննդյան 100-ամյակին նրա մարզական սխրանքն անմահ է

SPORT

Կան մարդիկ, ովքեր իրենց կյանքով օրինակ են ծառայում մյուսներին։ Կան նաև այնպիսիք, ովքեր դառնում են իրենց ապրած ժամանակի կամ քաղաքի յուրօրինակ խորհրդանիշը։ Այդպիսիներից մեկն էլ երևանցի ծանրորդ Իվան Ազդարովն էր՝ մեր լեգենդար Սերգո Համբարձումյանի ժամանակակիցը։ Այսօր լրանում է եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Իվան Ազդարովի ծննդյան 100-ամյակը, մարզիկ, ով Խորհրդային Միությո ւնից առաջինը նվաճեց ծանրամարտի եվրոպայի չեմպիոնի ոսկե մեդալը։

…Քաղաքական նկատառումներով տարիներ շարունակ խորհրդային մարզիկներին չէին ընդգրկում այս կամ այն մարզաձևի միջազգային ֆեդերացիայի կազմում՝ դրանավ իսկ նրանց զրկելով զանազան միջազգային մրցումներին, այդ թվում Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից։ Սակայն դա չէր խանգարում, որպեսզի խորհրդային մարզիկները, հատկապես ծանրորդները, մեկը մյուսի հետևից սահմանեին համաշխարհային ռեկորդներ։ Ռեկորդներ սահմանելու գործում մյուսներից հետ չէին մնում հայաստանցի ծանրորդները՝ հատկապես Սերգո Համաբար ձումյանը, Ռուբեն  Մանուկյանը և Իվան Ազդարովը։

Միայն երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո, երբ բոլորը սկսեցին այլ կերպ նայել Խորհրդային Միությանը, այդ ֆեդերացիաներն իրենց դռները բացեցին ֆաշիզմին հաղթած երկրի մարզիկների առջև և նրանց անդամագրեցին միջազգային ֆեդերացիաների կազմում։ Իսկ դա արդեն «կանաչ ճանապարհ» էր դեպի Եվրոպայի և այլ խոշորագույն առաջնությունները։ Այդ պահին ծանրամարտում գրանցված 35 համաշխարհային ռեկորդներից 27-ը պատկանում էին խորհրդային մարզիկներին։ Հոգ չէ, որ այդ ցուցանիշները չէին գրանացվում որպես համաշխարհային ռեկորդ։

1947 թվականին Պրահայում Խորհրդային Միության բասկետբոլի հավաքականը` ականավոր մարզիչ Ստեփան Սպանդարյանի գլխավորությամբ, նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Հետո եկավ ծանրամարտիկների ժամը։ Նույն թվականին նրանք վիճարկեցին եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Մեկ տարի առաջ՝ 1946 թվականին, Փարիզում տեղի էր ունեցել աշխարհի առաջնությունը։ Խորհրդային մարզիկներից միայն մոսկվացի Գրիգորի Նովակին էր հաջողվել նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը։ Ինչպես ասում են՝ «առաջին բոքոնը կուտ գնաց»։ Փոխարենը խորհրդային ծանրորդներն իրենց հավասարը չունեցան Եվրոպայի առաջանությունում։

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը տեղի ունեցավ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում։ Հելսինկի մեկնած խորհրդային 12 մարզիկների թվում էր նաև երևանցի ծանրորդ Իվան Ազդարովը, ում մարզիկների շրջանում տրվել էր «հավերժ երկրորդը» մականունը։ Երևանցի ծանրորդը նման «պատվի» արժանացել էր այն բանի համար, որ մասնակցելով Խորհրդային Միության առաջնություններին, երբեք չէր նվաճել չեմպիոնի տիտղոսը, մշտապես գրավելով  երկրորդ մրցանակային տեղը։ Այս անգամ նա Եվրոպայի առաջնության էր մեկնել անպայման հաղթելու վճռականությամբ։ Նա բավականին լավ մարզավիճակում էր, ինչը նրան վստահություն էր ներշնչում։

Ծանրորդների մրցապայքարը տեղի ունեցավ Հելսինկիի խոշորագույն՝ «Մեսուհալե» մարզապալատում։ Ի դեպ, հենց այս մարզապալատում հինգ տարի անց մեր հայրենակից, մարմնամարզիկ Հրանտ Շահինյանը, առաջինը հայազգի մարզիկներից, նվաճեց օլիմպիական չեմպիոնի տիտղոսը։ Նրանից մի քանի օր անց՝ նույն մարզապալատում Ողիմպոսը նվաճեց մեկ այլ հայազգի մարզիկ, թբիլիսցի ծանրորդ Ռաֆայել Չմշկյանը։ Սա իմիջիայլոց։

Բնական է, որ առաջինը մրցապայքարի մեջ մտան թեթևագույն քաշայինները։ Նրանց մեջ էին Խորհրդային Միությունը ներկայացնող Իվան Ազդարովը և նրա մշտական մրցակից, ԽՍՀՄ չեմպիոն Ալեքսանդր Դոնսկոյը։ Սեղմում վարժությունում մրցակից-ընկերները պայքարի մեջ մտան, երբ բոլոր մասնակիցներն ավարտել էին իրենց վարժությունը։ Մինչ այդ պահը առաջատարը ֆրանսիացի ծանրորդ Անրի Մուլենն էր, ով սեղմել էր 77,5 կիլոգրամ։ Ալեքսանդր Դոնսկոյը խնդրեց այդ քաշին ավելացնել ևս 5 կիլոգրամ։ Խորհրդային մարզիկը հեշտությամբ սեղմեց 82,5 կիլոգրամանոց ծանրաձողը։

Իվան Ազդարովը ընկերոջ բարձրացրածին ավելացրեց ևս 5 կիլոգրամ։ Իսկ սա արդեն համաշխարհային ռեկորդ էր, ինչը Ազդարովի համահայկական ռեկորդից պակաս էր 2,5 կգ։ Մի քանի վայրկյան անց 87,5 կիլոգրմանոց ծանրաձողը երևանցի մարզիկի գլխավերևում էր։ Դահլիճը թնդաց ծափահարություններից։ Թե մարզասերները, թե մասնագետները հասկացան, որ չեմպիոնի տիտղոսը նվաճելու էր խորհրդային մարզիկներից մեկը։ Պետք է նկատել, որ 5 կիլոգրամի տարբերությունը բավականին լուրջ առավելություն է։ Ազդրովը մտադիր էր իր մրցակցին «անկյուն քշել»։  Հավանաբար դա հասկանում էր նաև Դոնս կոյը, ով երբեք Ազդարովին տանուլ չէր տվել։ Ի պատիվ երևանցի ծանրորդի, պետք է ասել, որ նա չբավարարվեց 5 կիլոգրամի առավելությամբ։ Թեև պոկում վարժությունում երկու մրցակիցները ցույց տվեցին միևնույն արդյունքը՝ պոկելով 90 կգ, հրում վարժությունում հրելով 115 կգ՝ մրցակցից 5 կիլոգրամով ավելի, նա այդ առավելությունը հասցրեց 10 կիլոգրամի։ Ի վերջո, հավաքելով 292,5 կիլոգրամ, Երևանի «Սպարտակ» ընկերությունը ներկայացնող Իվան Ազդարովը հռչակվեց մայրցամաքի չեմպիոն։ Հիրավի փառահեղ հաղթանակ։ Նա կոտրեց «հավերժ երկրորդ» կարծատիպը։ Նա հաղթեց իր կյանքի կարևորագույն մրցությունում։

Ազդարովից բացի, Եվրոպայի չեմպիոն հռչակվեցին խորհրդային մարզիկներ Իզրայիլ Մեխանիկը (թեթև քաշ, 330 կգ),  Նիկոլայ Շատովը (կիսամիջին քաշ, 367,5 կգ), Գրիգորի Նովակը (առաջին կիսածանր քաշ, 407,5 կգ), Յակով Կուցենկոն (երկրորդ ծանր քաշ, 432,5 կգ )։ Միայն կիսաթեթև քաշային շվեդ մարզիկ Արվիդ Անդերսոնին հաջողվեց դառնալ Եվրոպայի չեմպիոն։

Ստացվեց այնպես, որ վեց քաշային կարգերից հինգում հաղթեցին խորհրդային մարզիկները, ում տարիներ շարունակ անտեսում էին և հնարավորություն չէր տրվում իրենց դրսևորելու միջազգային ասպարեզում։ Խորհրդային ծանրորդների բացարձակ առավելության մասին է վկայում այն փաստը, որ Հելսինկի մեկնած խորհրդային բոլոր մարզիկներն էլ արժանացան մեդալների։ Նրանցից ոչ մեկն էլ երրորդ տեղից ցածր տեղ չզբաղեցրեց։ Խորհրդային մարզիկների փառահեղ հաղթանակի վկայությունն է թեկուզ այն փաստը, որ Իվան Ազդարովն իրեն մերձակա արտասահմանցի մրցակցից առաջ էր անցել 20 կիլոգրամով, Իզրայիլ Մեխանիկը՝ 15 կիլոգրամով, Նիկոլայ Շատովը՝ 27,5 կիլոգրամով, Գրիգորի Նովակը՝ 44,5 կիլոգրամով և, վերջապես, Յակով Կուցենկոն՝ 55 կիլոգրամով։

Այս փառապանծ մարզիկները բացեցին դեպի Եվրոպա տանող «պատուհանը» և առաջինն, ով անցավ այդ «պատուհանով» մեր հայրենակից Իվան Ազդարովն էր։ Այո, հենց երևանցի մարզիկ, ճանաչված մարզիչ Գրիգոր Սիմոնյանի սանն  առաջինը խորհրդային ծանրորդներից դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Եվ այդ կոչումը նա նվաճեց, երբ արդեն 31 տարեկան էր։ Հելսինկիից անմիջապես հետո՝ 1947 թվականի օգոստոսին Իվան Ազդարովին, ի թիվս այլ մարզիկների, շնորհվեց ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի պատվավոր կոչումը։ Ի դեպ, այդ պատվավոր կոչման վկայականը կրում է 504 համարը։ Նա չորս անգամ թարմացրել է համաշխարհային ռեկորդը։

Հրաժեշտ տալով մեծ սպորտին` ծանրամարտի նվիրյալը չհեռացավ այն մարզաձևից, որին նվիրել էր իր ողջ գիտակցական կյանքը։ Նա սկսեց մարզել հարազատ «Սպարտակ» ընկերության մարզիկներին՝ իր հարուստ փորձը փոխանցելով ապագա համբարձումյաններին ու ազդարովներին։

Անվանի մարզիկն իր մահկանացուն կնքեց 1998 թվականին` 77 տարեկանում։

Թող որ այս գողտրիկ մանրապատումը լինի մի ծաղկեփունջ մեր անվանի հայրենակցի գերեզմանին։

Լևոն Ազրոյան 

“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak