Արցախում զոհված հայորդիների հիշատակին Գյումրիում անցկացվեց Հոգևոր երգերի ոգեկոչման երեկո
SOCIETYԱրցախում զոհված հայորդիների հիշատակին մայիսի 9-ին Գյումրու Սուրբ Աստվածածին եկեղեցում անցկացվեց Հոգևոր երգերի ոգեկոչման երեկո: Միջոցառմանն իր օրհնությունն էր բերել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Ելույթներով հանդես եկան մարզի երաժշտական ու արվեստի դպրոցների մանկական, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց Տան, Սուրբ Աստվածածին եկեղեցու երգչախմբերը, անհատ կատարողներ, հայ առաքելական եկեղեցու սարկավագներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հոգևոր երգերի մարզային փառատոնի կազմակերպման պատասխանատու Շիրակի մարզպետարանի մշակույթիև սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Աղավնի Հարությունյանը, ներկա սերնդի պարտքն է պահպանել դարավոր երաժշտության մասունքները: «Հայի մշակութային ինքնության պահպանման գործում անչափ կարևոր է հոգևոր երաժշտության զարգաց ումն ու տարածումը: Հոգևոր երգի փառատոնը նպատակ ունի տարածել ու զարգացնել հոգևոր երաժշտությունը և տարեցտարի ընդլայնել մասնակիցների թիվը: Փառատոնը նաև խնդիր ունի կոչ անելու հայ պատանուն և երիտասարդին ծանոթանալու իր բազմադարյան հոգևոր երաժշտության հետ, բարձրացնելու ազգային արժեհամակարգը՝ ազգային արժեքների գիտակցմամբ»,-նշեց Աղավնի Հարությունյանը: Փաստենք, որ որպես պայման բոլոր երգչախմբերին հանձանարարված էր սովորել անհայտ, նախկինում շատ չկատարված շարականներ:
Հոգևոր երեկո-փառատոնին մասնակցեց 14 երգչախումբ՝ մարզի տարբեր տարածաշրջաններից: Միջոցառման բոլոր մասնակիցերը պարգևատրվեցին ՀՀ Շիրակի մարզպետի պատվոգրերով:
Արմենուհի Մխոյան



