Մեծ Բրիտանիայի իշխանություններն Իրաքում պատերազմի մասին զեկույց կհրապարակեն
INTERNATIONAL NEWSԻրաքում պատերազմին Մեծ Բրիտանիայի մասնակցության մասին զեկույցը կհրապարակվի հուլիսի 6-ին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Sky News-ը:
Հաշվետվության հրապարակման ամսաթիվը հաստատվել է սըր Ջոն Չիլքոթի եւ բրիտանական վարչապետ Դեւիդ Քեմերոնի միջեւ նամակագրության մեջ:
«Ազգային անվտանգության շահերին համապատասխանելու հարցով հաշվետվության ստուգումն ավարտված է, այն ստուգման կարիք չունի: Շնորհակալ եմ արագության համար»,- ասված է վարչապետին ուղղված Չիլքոթի նամակում:
Նա նաեւ նշել է, որ զեկույցում 2.6 մլն բառ կլինի, վերջնական ընթերցում կանցնի, կձեւակերպվի, կտպագրվի եւ կպատրաստվի էլեկտրոնային հրապարակման:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



