Yerevan, 06.October.2026,
00
:
00
BREAKING


Նիհարելու վիտամիններ, որնոք կօգնեն Ձեզ արագ նիհարել

LIFE

Օրգանիզմի բոլոր բիոքիմիական գործընթացներում ակտիվ կերպով  մասնակցում են  վիտամինները: Նիհարելու գործընթացում վիտամինները մեծ դեր ունեն, քանի որ նրանց բացակայության ժամանակ դանդաղում են նյութափոխանակության գործընթացները և դրա համար էլ նիհարելը դժվարանում է:

Մանկության տարիներին շատերին են ասել, որ եթե մրգեր և բանջարեղեն հաճախ ուտեն, ապա վիտամինների պակաս հետագայում չի լինի: Այսօր էլ կան մարդիկ, որոնք հակված են մտածելու, որ բավական է ուտել խնձոր կամ հազար (մարոլ)՝ օրեկան  ակտիվ նյութերի պահանջը լրացնելու համար: Ցավոք սրտի, դա այդպես չէ. մրգերի և բանջարեղենի միջոցով մեր օրգանիզմը ստանում է վիտամին С և ֆոլիևյան թթու, իսկ մնացյալ վիտամինները՝A, B, E, K, B կոմլեքսը օրգանիզմ ներթափանցում են ձավարեղենի, կենդանական ճարպի և սև հացի միջոցով:

Գիտնականները պնդում են, որ վիտամինների օրական նորման պարունակվում է 5000 կկալ սննդի մեջ:

Ներկայումս հայտնի են 13 վիտամիններ (9-ը ջրում, իսկ 4-ը՝ ճարպում լուծվող) և 10 վիտամինանման նյութեր:

Vitamin (4)

Պետք է առանձնացնել այն վիտամինները և հանքանյութերը, որոնք անհրաժեշտ են նիհարելու համար և առանց որոնց նիհարելու գործընթացը կդանդաղի կամ էլ առողջական մի շարք խնդիրների առաջ կգան:  Այս վիտամինների և հանքանյութերի պակասի դեպքում հնարավոր են մաշկի, եղունգների և մազերի կազմում որոշակի բացասական փոփոխություններ:

 Վիտամին А

Ռետինոլը կամ վիտամին А ակտիվ մասնակցություն ունի ներքին օրգանների, մաշկի բջիջների աճի և ռեգեներացիայի համար, պատասխանատու է ամուր իմունիտետի և սուր տեսողության համար:

Այս վիտամինի պակասը կարելի է հասկանալ հետևյալ նախանշաններից՝ հաճախակի մրսածություն, մաշկի թեփոտում, և այլն:

Վիտամին А-ն մեծ քանակությամբ պարունակվում է լյարդի, ձկան, կարագի, պանրի, դեղնուցի և ձկան յուղի մեջ: Վիտամին А-ի օրական պաշարը բավարարելու համար հարկավոր է ուտել 20գ ձողաձկան լյարդ:  Իսկ ռետինոլի նախատիպը՝ բետա-կարոտինը պարունակվում է դեղին և նարնջագույն մրգերի և բանջարեղենի մեջ:

Vitamin (3)

Վիտամին В1

Թիամինը ածխաջրերի մեջ կարևոր ֆերմենտ է և էներգիայի աղբյուր է: Այս վիտամինի պակասը հանգեցնում է ածխաջրերից գլյուկոզայի անջատվելու խանգարմանը, որն էլ նպաստում է ախորժակի բարձրացմանը և գերսնվելուն: Նման իրավիճակում կալորիաների ավելցուկից առաջանում է ճարպ, որն էլ կուտակվում է ենթամաշկային ճարպի հյուսվածքում: Թիամինով հարուստ են խոշոր ալրաղացով աղացած հացը, միսը, լյարդը, լոբազգիները, թեփոտ ձավարեղենը:

Վիտամին В6

Պիրիդոկսինը կարգավորում է նյարդային համակարգի գործունեությունը, պատասխանատու է իմունիտետի, հյուսվածքների ռեգեներացիայի համար, խթանում է սպիտակուցների փոխանակությունը և մասնակցում էրիտրոցիտների ձևավորմանը: Արյան կարմիր գնդիկների հիմնական ֆունկցիան կայանում է թոքերից հյուսվածքներ թթվածնի տեղափոխումը: Հայտնի է, որ ճարպերը մաշվում են շնորհիվ թթվածնի: Այդ պատճառով էլ պիրիդոկսինի պակասից քաշի նվազման գործընթացը դանդաղում է կամ դադարում, զարգանում է անեմիան և մաշկը դառնում է չոր: Օրական պետք է ընդունել 2մգ պիրիդոկսին: Վիտամին В6-ը պարունակվում է մսի, կաթնամթերքի, լյարդի, սև հացի, հացահատիկի և ձավարեղենի մեջ: Վիտամին В6-ի մեծ պաշարներ է պարունակվում հատկապես գարու և շագանակագույն բրնձի մեջ:

Vitamin (2)

Վիտամին В 12

Շատ կարևոր դեր ունի մետաբոլիզմի, արյան ձևավորման և նյարդային համակարգի կարգավորման համար: Այս վիտամինի պակասից զարգանում է անեմիա, որի նշաններն են՝ գրգռվածությունր, թուլությունր, գերհոգնածությունը: Վիտամին В12-ի պակասից խախտվում է էնդոկրին գեղձերի աշխատանքը և մարսողության գործընթացը: Չափահասների համար վիտամին  В 12-ի օրական պահանջը կազմում է 3մկ/գ: Այս վիտամինը պարունակվում է կաթնամթերքի, մսի, ձկան, ծովամթերքի և դեղնուցի մեջ:

Վիտամին Е

Տոկոֆերոլը ևս մեկ հակաօքսիդանտ է: Շատ կանայք այն ճանաչում են որպես հակատարիքային կոսմետիկ միջոցների բաղադրիչ: Սակայն վիտամին Е-ն պետք է օրգանիզմ թափանցի ոչ միայն դրսից, այլև ներսից: Առանց այս վիտամինի՝ դժվարանում է սննդարար նյութերի թափանցումը  բջջաթաղանթ և դրա հետևանքով խանգարվում են փոխանակման գործընթացները;

Տոկոֆերոլը ամրացնում է մազանոթների և անոթների պատերը, նպաստում ճնշման իջեցմանը: Վիտամին Е-ի պակասը կարող է հանգեցնել մկանների և հատկապես սրտամկանի դիստրոֆիային: Վիտամին Е-ի հիմնական աղբյուր է հանդիսանում չզտված բուսական յուղը:

Վիտամին С

NarinjՎիտամին С-ն  ամենահզոր հակաօոսիդանտներից մեկն է և ակտիվ կերպով մասնակցում է թթվային-վերականգնող գործընթացներում: Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ վիտամին С-ն պաշտպանում է բջջաթաղանթները վնասվածքներից:

Վիտամին С-ն կարգավորում է իմունային համակարգի աշխատանքը և պատասխանատու է մաշկի բջիջների թարմացման և կոլագենային մանրաթելերի աճի համար: Ի հավելումն դրա` այն չեզոքացնում է սթրեսի հորմոնի` կորտիզոլի բացասական ազդեցությունը և կանխում դեպրեսիան:

Վիտամին С-ի պակասը այսպես է արտահայտվում՝  եղունգները դյուրաբեկ են դառնում, լնդերի արնահոսություն է նկատվում, վաղ կնճիռներ են ի հայտ գալիս և տոնուսի անկում է նկատվում: Վիտամին С-ն բացակայում է կենդանական ծագման մթերքներում: Սակայն նրանով հարուստ են սև հաղարջը, մասուրը, չիչխանը և կարմիր պղպեղը: Հարկավոր է նշել, որ վիտամին С-ն շատ հեշտ է քայքայվում և այն կենտրոնացված է միայն թարմ մրգերում:

Կալցիում

Կալցիումը պատկանում է մակրոէլեմենտների շարքին: Օրգանիզմին օրական հարկավոր է մինչև 1000մգ կալցիում: Կալցիումը պատասխանատու է նյարդային, ոսկրա-մկանային համակարգի համար, ընդգրկված է ֆերմենտների և հորմոնների կազմում:  Հետազոտությունները պարզել են, որ նիհարել ցանկացողներին հարկավոր է օրական 600մգ կալցիում, քանի  որ հենց կալցիումն էլ կրճատում է ճարպը: Կալցիումը լուծվում է վիտամին D-ի միջնորդությամբ: Կալցիումի սկզբնաղբյուրներն են՝ կաթնամթերքները, ընդ որում նիհարել ցանկացողները պետք է ընտրեն քիչ յուղայնությամբ կաթնամթերքներ:

VitaminA

Մագնիում

Մագնիումը մասնակցում է նյութափոխանակության գրեթե բոլոր գործընթացներում: Բիոքիմիկներն այն անվանում են կենդանի օրգանիզմների կառուցվածքային էլեմենտ: Այն պարունակվում է բուսական ծագման ցանկացած մթերքում: Ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ նկատվում է մագնիումի պակաս: Իսկ ամեն ինչում մեղավոր է սթրեսը:
Սթրեսը կարող է զարգանալ սիրելի մթերքներից հրաժարվելու,  սնվելու հաճախականությունը խախտելու, մշտական ֆիզիկական ծանրաբեռնվածության և հանգստի պակասի դեպքում: Սթրեսի ժամանակ բջիջները սնվում են մագնիումով: Խնդիրը նրանում է, որ շատ գեր մարդիկ օգտագործում են այնպիսի մթերքներ, որոնք նվազեցնում են օրգանիզմում մագնիումի քանակը: Այդպիսի մթերքներից են շաքարը և սուրճը:

Յոդ

Յոդը պատասխանատու է վահանաձև գեղձի կանոնավոր աշխատանքի համար, և հենց վահանաձև գեղձն է կառավարում օրգանիզմի նյութափոխանակությունը:

Յոդի պակասով տառապում են նրանք, ովքեր բնակվում են ծովից հեռու և նրանց մոտ վահանաձև գեղձի թերի աշխատանքից զարգանում է հիպոթիրեոզը: Դա հանգեցնում է մետաբոլիզմի դանդաղեցմանը և ավելացնում մարմնի քաշը:  Վահանաձև գեղձի աշխատանքի խափանման հետևանքով  առաջանում են այտուցներ: Յոդի աղբյուր են հանդիսանում ծովային կաղամբը, ձուկը և ծովամթերքները:

Քրոմ

Քրոմը բարձրացնում է հյուսվածքի զգայունությունը ինսուլինի նկատմամբ, որն էլ լավացնում է բջիջների կողմից գլյուկոզայի յուրացումը: Արդյունքում, ածխաջրերը չեն կուտակվում ճարպի տեսքով, այլ օգտագործվում են որպես էներգիայի աղբյուր: Քրոմի պակասի մասին հուշում է քաղցի զգացումը, կոնֆետ և թխվածքաբլիթ ուտելու ցանկությունը: Քրոմի աղբյուր են հանդիսանում դդմի սերմերը, ծովամթերքը և տավարի միսը:

Ցինկ

Ցինկը շատ կարևոր միկրոէլեմենտ է և շատ անհրաժեշտ է նիհարել ցանկացողներին: Այն մասնակցում է ճարպերի , ածխաջրերի, սպիտակուցների սինթեզին և տրոհմանը: Ցինկը անհրաժեշտ է նաև վերարտադրողական ֆունկցիայի համար: Եթե օրգանիզմում բացակայում է համապատասխան քանակությամբ ցինկը, ապա նիհարելու գործընթացն ինքնին բարդանում է: Միկրոէլեմենտը անհրաժեշտ է նրանց, ում մոտ նկատվում է շաքարի և խոլեստերինի բարձր մակարդակ: Ի հավելումն դրա՝ այն օգնում է նվազեցնելու ցավի զգացողությունը (ուստի «Ֆիթնես ակումբ» հաճախողների համար շատ կարևոր է ապահովել ցինկի առկայությունը օրգանիզմում): Ցինկի պակասը նկատվում է սուրճի, թեյի և ալկոհոլի մոլի սիրահարների և այն մարդկանց մոտ, ովքեր ունեն աղեստամոքսային տրակտի խնդիրներ: Ցինկի աղբյուր են հանդիսանում միսը, թռչնամիսը, ձուկը, ծովամթերքները, լոբազգիները և ձավարեղենը:

Միասին թե՞ առանձին

Որոշ վիտամիններ և հանքանյութեր կարող են թուլացնել կամ ուժգնացնել փոխադարձ ազդեցությունը:

Օրինակ՝

  • Կալցիումը նվազեցնում է երկաթի յուրացումը, իսկ միասին նվազեցնում են մանգանի ներծծումը:
  • Ցինկը նվազեցնում է պղնձի յուրացումը և պայքարում երկաթի և կալցիումի յուրացման համար:
  • Վիտամին С-ի բարձր մակարդակը կարող է առաջացնել պղնձի պակաս և միևնույն ժամանակ բարելավել քրոմի և երկաթի յուրացումը:
  • Վիտամին В6-ը ուժգնացնում է մագնեզիումի յուրացումը:
  • Վիտամին D-ն բարելավում է կալցիումի և ֆոսֆորի յուրացումը:

Եթե ունեք քրոնիկական որևէ հիվանդություն, ապա վիտամիններ ընդունելուց առաջ անպայման խորհրդակցեք բժշկի հետ: դեղատանը վիտամիններ ընտրելիս կանգ առեք վիտամինային կոմպլեքսների վրա, որոնք պարունակում են անհրաժեշտ վիտամինները և հանքանյութերը: Վիտամինային կոմպլեքսների մեջ նրանց պարունակությունը պետք է կազմի նորմայի 40-60%-ը, իսկ մնացյալ 40-60%-ը կարելի է ձեռք բերել սննդի միջոցով:

Ստորև ներկայացված է վիտամինների և հանքանյութերի օրեկան նորման

Վիտամին A 800մկգ
Վիտամին D 5մկգ
Վիտամին E 10մգ
Վիտամին C 60մգ
Վիտամին B12 1մկգ
Կալցիում 800մգ
Մագնիում 300մգ
Ցինկ 15մգ
Յոդ 150մկգ
Քրոմ –
Սելեն –

Հիշեք, որ վիտամիններ А, V, Е, К-ն յուրացվում են ճարպի օգնությամբ և ավելի դանդաղ են օրգանիզմից դուրս գալիս (ջրում լուծելի վիտամիններ В-ի և С-ի համեմատ): Գերվիտամինոզից խուսափելու համար մեկ ամիս վիտամիններ ընդունելուց հետո  մեկ շաբաթյա դադար հայտարարեք:

vitamin4Վիտամինները խորհուրդ է տրվում խմել սնունդն ընդունելուց անմիջապես հետո, քանի որ օրգանիզմն այդպիսով ավելի շատ ժամանակ կունենա նրանց յուրացման համար: Եթե դուք վիտամինները  խմեք սնվելուց առաջ, ապա դրանք արագ կշրջանցեն ստամոքսն ու աղիները, և մեզի միջոցով արագ դուրս կգան օրգանիզմից:

 

Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration