Ո՞վ կդառնա «Պրեմիերա» նախագծի հաղթողը
PHOTO
Blognews.am-ը գրում է․
Հայկ Հունանյանը, Նիկ Էգիբյանը, Նարե Գևորգյանը, Հայկուհի Բաբախանյանը, Ժաննա Դավթյանը և Եվա Թաշչյանը պայքարում են «Պրեմիերա» նախագծում հաղթող ճանաչվելու համար։
Ժյուրիի անդամները՝ Գարիկը, Արսեն Սաֆարյանը, Շուշանիկ Արևշատյանն ու Գիսանե Պալյանն արդեն ընտրել է, թե որ երգը որ երգչին է առավել համապատասխան, հերթը հեռուստադիտողներինն է։ Նախագծի եզրափակիչը կկայանա մայիսի 15-ին։ «Պրեմիերա»-ի հաղթողը կորոշվի «Շանթ» հեռուստաընկերության սահմանած քվեարկության կարգով։
Զուգահեռաբար քվեարկություններ են իրականացվում նաև գործընկեր լրատվամիջոցներով՝ «Ռադիո Վան»-ով, «21TV»-ով, «Հանրային ռադիո»-ով։ Եզրափակիչ համերգին կհրապարակվեն նաև այդ քվեարկությունների հաղթողները։ «Ռադիո Վան»-ի և «21TV»-ի քվեարկությունները բայց են։ Այս պահին հիմնական պայքարը գնում է Նիկ Էգիբյանի, Նարե Գևորգյանի և Հայկ Հունանյանի միջև։ «Ռադիո Վան»-ի քվեարկությամբ այս պահին առաջատարը Նարեն է, «21TV»-ի քվեարկությամբ՝ Նիկը։ Ի վերջո, որ քվեարկությամբ ով կհաղթի և ով կճանաչվի նախագծի հիմնական հաղթողը, կորոշի հանդիսատեսը։




















































