Հայոց շղթայական հաղթանակները
BLOGԱրմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մայիսը հայ ժողովրդի պատմության ողջ ընթացքում հատուկ, հաղթական նշանակություն է ունեցել: Հայկական մայիսը հաղթական է՝ սկսած Վարդանանց «մահ իմացեալից», մինչև Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա, Սարդարապատ ու Մեծ Հայրենական մինչև Շուշի: Սրանք այն բոլոր հաղթանակներն են, որոնք իրենց նշանակությամբ մեր ազգի համար կարևոր ու ճակատագրական են եղել: Եթե չլինեին Ավարայրի և Համաշխարհային պատերազմում տարած հաղթանակները, ապա մեր պետության կագավիճակն այլ կլիներ: Իսկ առանց Սարդարապատի հաղթանակի, մենք ընդհանրապես կկոցնեինք մեր Հայրենիքը:
Մայիսյան վերջին հաթանակը` Շուշիի ազատագրումը, հաստատեց, որ հայի հերոսական տեսակը երբեք չի վերանա: Պետք է արձանագրել, սակայն, որ առանց Հայրենական մեծ պատերազմում ձեռք բերած հաղթանակի, հնարավոր չէր դառնա Շուշիի հաղթանակը: Պետք է հարգանքի անսահման տուրք մատուցել բոլոր նրանց, ում շնորհիվ այսօր ապրում ենք, ում շնորհիվ հաջողվեց խորհրդային բանակին հաղթել դարակազմիկ, պատմական նշանակություն ունեցող համաշխարհային պատերազմում:
Ամեն ազգ պիտի ունենա իր անհատականությունը: Ինչպես ամեն մի ընտանիք իր սահմանն ունի, և այդ ընտանիքի տերն ամուր է պահում իր ընտանիքի սահմանները, այնպես էլ պետությունն է: Մենք պետության տերերն ենք և պիտի ամուր պահենք մեր երկրի սահմանները:
Հ.գ. Արցախյան գոյամարտը, հաղթական լինելու հետ մեկտեղ, տվել է հերոսներ, ովքեր այսօր սերունդ են դաստիարակում, ովքեր կանգնած են երկրի սահմաններն ամուր պահող մերօրյա հերոսների կողքին:



