Լավագույն միջոցը ոսկու տենդի դեմ. 10 տոննա ոսկի՝ Դուբայի շուկայում
LIFE
Մենք սովոր ենք մթերային խանութներ տեսնել, սակայն ԱՄԷ-ն ունի իր ավանդույթները՝ Դուբայի Ոսկու շուկայում (Dubai Gold Souk) կատարվում է բացառապես ոսկու առևտուր:
Ինչպես տեղեկացնում է Past.am-ը, մարդը, ով առաջին անգամ է հայտնվում այստեղ, չի հավատում իր աչքերին՝ կարծես հայտնվի Միդիաս արքայի միֆական թագավորությունում, որտեղ ոսկու է վերածված ամեն ինչ, ինչին դիպչել է մարդկային ձեռքը:
Ընդհանուր առմամբ՝ այստեղ գտնվում է 10 տոննա ոսկի:
Ոսկու շուկան գտնվում է Դուբայի հենց սրտում՝ Դեյրա գործարար ու կոմերցիոն շրջանում: Ամեն տարի՝ Դուբայի առևտրային փառատոնի ժամանակ Ոսկու շուկան գնորդներին առաջարկում է բառիս բուն իմաստով ամենափայլուն առաջարկները:
Զարդերի տեսականին այստեղ գերազանցում է աշխարհի բոլոր ոսկու շուկաների տեսականին:
Ոսկու շուկայում հնարավոր է գտնել ամեն ինչ, ինչ պատրաստված է սպիտակ, դեղին, վարդագույն ու անգամ բարձր որակի մանուշակագույն ոսկուց՝ վզնոցներ, թևնոցներ, մատանիներ, ականջօղեր:
Ոսկուց բացի՝ այստեղ վաճառվում են նաև մարգարտե զարդեր, արծաթեղեն, կիսաթանկարժեք քարեր:
Այստեղ գործում է մոտ 400 խանութ, աշխարհի ամենահայտնի ոսկերչական զարդեր արտադրող ընկերությունները ներկայացված են:
Առաջին հայացքից՝ գներն այնքան էլ դեմոկրատական չեն թվում, սակայն արդյունքում զարդ կարող եք գնել հայտարարված գնից 30-40% էժան: Այդ պատճառով էլ գները Ոսկու շուկայում աշխարհում ամենաէժանն են:
Բազմաթիվ զբոսաշրջիկներ նախընտրում են այդտեղ գնալ երեկոյան ժամերին, քանի որ ոսկու ցուցափեղկերը առավել վառ են շողում:




















































