Ջասթին Բիբերը փոքրիկ խաչ է դաջել դեմքին (Ֆոտո)
LIFEՄարտի 9-ին Սիեթլում մեկնարկել է կանադացի երգիչ Ջասթին Բիբերի համերգային շրջագայությունը, որի ընթացքում 22-այա երիտասարդը գովազդում է իր նոր «Purpose» ալբոմը։
Այս օրերին երկրպագուները ակտիվորեն հետեւում են Ջասթինի սոցցանցերի էջերին, քանի որ մշտապես նոր լուսանկարներ եւ հոլովակներ են հայտնվում։ Օրերս Բիբերը տեղադրել է լուսանկար, որն իրարանցում է առաջացրել։ Լուսանկարում երեւում է, որ Ջասթինը նոր դաջվածք ունի։
«Այո, ես փոքրիկ խաչ եմ դաջել Ջասթինի աջ աչքի անկյունում։ Այն Ջասթինի՝ առ Հիսուս հավատի խորհրդանիշն է»,- E! News-ին պատմել է Բիբերի դաջվածքի հեղինակ Ջոնաթան Վալենան։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



