Քառօրյա պատերազմը ցույց տվեց՝ հակառակորդը չի կարող հայ ժողովրդին պարտադրել լքել իր հողը. Հովիկ Աբրահամյան
SOCIETYԱպրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ հակառակորդը չի կարող անցնել Արցախի սահմանը, Արցախի ժողովրդին պարտադրել, որ լքի իր հողը: Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ վստահություն հայտնելով, որ ապագայում ունենալու ենք հզոր Մայր Հայրենիք և հզոր Արցախ:«Մայիսյան հաղթնակները բերեցին Հայաստան-Արցախ-Սփյուռք մեծ համախմբման: Մենք պետք է միշտ լինենքհամախմբված և արդյունքում անպայման կունենանք նմանհաղթանակներ: Ողջ հայության, այդ թվում` Արցախի հերոսժողովրդի համախմբումը ևս մեկ անգամ պարտադրեց մերթշնամուն, որ լինի հարգալից հայ ժողովրդի նկատմամբ:Ապագայում ևս հակառակորդը չի ունենալուհաջողություններ»,- ասաց ՀՀ վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ շնորհավորեց ողջ հայությանը եռատոնի առթիվ, մաղթեց հաջողություններ՝ կարևորելով եռամիասնության ամրապնդումն ամեն օր ու ամեն տարի: «Դա է մեր հաջողությունը, դա է մեր ապագան»,- ասաց ՀՀ վարչապետը:



