Մայիսյան գյուղում մեքենան գլխիվայր շրջվել է. վարորդին տեղափոխել են հիվանդանոց
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 8-ին, ժամը 20.38-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մայիսյան գյուղի գյուղապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենա է շրջվել անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մայիսյան գյուղի գյուղապետարանի մոտակայքում «ՎԱԶ 2106» մակնիշի 45 VT 148 համարանիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդին տեղի ուժերով տեղափոխել են դեպքի վայրից, որի ինքնությունը չի հաջողվել պարզել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



