Անհայտ տղամարդը ներթափանցել է Նյու Յորքում ՄԱԿ գրասենյակ
INTERNATIONAL NEWSԱնհայտ տղամարդը ներթափանցել է Նյու Յորքում ՄԱԿ գրասենյակ, որից հետո դիմել փախուստի՝ ցատկելով Իսթ Ռիվեր գետը: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
ՄԱԿ անվտանգության ծառայությունից ոստիկանությանը հայտնել էին, որ գրասենյակում անհայտ անձ է հայտնվել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները չեն կարողացել բռնել տղամարդուն, որը դիմել էր փախուստի:
Միջադեպից հետո գետն ուսումնասիրել են ջրասուզակները, սակայն ոչ ոքի չեն գտել:
Իրավապահները շարունակում են խստացված հսկողություն իրականացնել ՄԱԿ գրասենյակի մոտ:
Տղամարդու ինքնությունն ու գործողությունների դրդապատճառները հայտնի չեն:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025



