Քլինթոնը պատրաստ է զրուցել ՀԴԲ-ի աշխատակիցների հետ իր ծառայողական նամակագրության շուրջ
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը CBS հեռուստաալիքինն տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է զրուցել ՀԴԲ-ի աշխատակիցների հետ՝ անձնական էլեկտրոնային փոստն աշխատանքային նպատակներով օգտագործելու թեմայով, չնայած գերատեսչությունից դեռեւս իր հետ չեն կապվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Ինձ հետ առայժմ ոչ ոք չի կապվել, բայց դեռ անցյալ ամառ, կարծում եմ՝ օգոստոսին, ես հստակ հայտարարեցի, որ պատրաստ եմ խոսել՝ ում հետ հարկավոր է եւ երբ հարկավոր է: Հուսով եմ՝ այս գործն ավարտին է մոտենում: Ես միշտ լրջորեն եմ վերաբերվել գաղտնի նյութերին: Ես երբեք չեմ ուղարկել եւ չեմ ստացել որպես գաղտնի նշված տվյալները»,- ասել է նա:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025



