Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


Քառօրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանություններն այլ բան ունեին անելու. Անդրանիկ Քոչարյան

SOCIETY

News.am-ը գրում է.

Քառօրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանություններն այլ բան ունեին անելու՝ երկրում արդարություն հաստատել ու երկիրը ներսից ուժեղացնել, բանակի թերություններն անմիջապես վերացնել եւ բանակը որպես լրջագույն անվտանգության գործոն օգտագործել հետագա հաջողությունների ճանապարհին։ Այս մասին այսօր Եռաբլուրում  NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը։

Նա նաեւ նշեց, որ Արցախի անկախության ճանաչման հարցը շրջանառության մեջ դնելուց առաջ իշխանությունը պետք է լավ մտածեր, թե ինչ նպատակ է հետապնդում, դրա արդյունքում ինչ է շահելու եւ ինչ է կորցնելու։

«Հնարավոր վտանգների մասին շատ է խոսվել. եթե բանակցությունները սառեցնում ենք՝ ճանաչման գործընթաց սկսելով,  վտանգի տակ է հայտնվում Մինսկի խմբի գործունեությունը, դրանով մեծացնում ենք նաեւ պատերազմի հնարավորությունը։ Մեկ օր տեւեց, որ բոլորը հասկանան՝ այդպիսի վտանգներ կան, եւ հարց է  ծագում, թե ինչու էին դրել շրջանառության մեջ»,- ասաց Քոչարյանը՝ հիշեցնելով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 2008 թվականին հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթը։ 

«Այդ խնդիրը, կարծում եմ, պետք է փնտրել 2008 թվականի հոկտոմբերի 17-ի հանրավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի շրջանակում, երբ նա այդպիսի նախագիծ ներկայացրեց իշխանությունների հետ ինչ-որ գործընթաց սկսելու առումով։ Կարծում եմ՝ նրա եւ Սերժ Սարգսյանի հայտնի հանդիպման ընթացքում, այնուամենայնիվ, Տեր-Պետորսյանին հաջողվել է այդ գաղափարը որպես գործոն օգտագործելու հնարավորությունը ներկայացնել Սարգսյանին, եւ քանի որ վիճակն այնպիսին էր, որ մտածելու շատ ժամանակ չկար,  վստահեցին դրա հավանական դրական զարգացումներին։ Այն զարգացումներին, ինչ այսօր տեսնում են շատ այլ քաղաքական գործիչներ»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Այնուամենայնիվ, Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ քաղաքականության մեջ պետք է զգույշ լինել, հատկապես պատերազմական վիճակում գտնվող երկրում. «Կյանքի իրողությունները ցույց են տալիս, որ պետք է քաղաքականության մեջ, հատկապես՝ պատերազմող երկրի պարագայում, շատ զգույշ լինել, որովհետեւ ի վերջո ամեն ինչ հասնում այն իրական հնարավորությունների շեմին, որը ունենք այսօրվա պայմաններում»։

Հարցին՝ իշխանության հետ արմատական ընդդիմության համախմբումը թուլացնելո՞ւ, թե՞ ուժեղացնելու է իր նշած գործընթացը, Քոչարյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ պետք է ընդդիմությունն իր տեղում լինի, իշխանությունն՝ իր։ Ընդդիմության խնդիրն այն չէ, որ պատերազմի ժամանակ միայն թերություններից խոսի, ընդդիմությունը պարտավոր է իշխանությունների համար որպես զսպաշապիկ լինել։ Իսկ իշխանությունը պետք է հասկանա, որ չի կարելի անընդհատ ստորադասել ընդդիմությանը, այն կարեւոր գործիք է որակյալ իշխանություն ունենալու համար»։

Պաշտպանության նախկին փոխնախարարը Հայաստանի առաջին նախագահի արցախյան այցին նորմալ է վերաբերում, բայց ցանկանում է, որ այն բխի միայն պետական շահերից: «Ես ուզում եմ, որպեսզի դրա հիմքում լինի միայն պետական շահը, բացառվեն կուսակցական կամ այլ շահեր: Լավ կլիներ, որպեսզի Տեր-Պետրոսյանը մտածեր նաեւ ընդդիմության ուժեղ լինելու մասին, իսկ այսօր մենք Հայաստանում ունենք իշխանություն, որը, իմ կարծիքով, դեռ անորոշության մեջ է: Անորոշության արդյունքում նաեւ թուլացավ ընդդիմությունը, եւ այստեղ, կարծում եմ, Տեր-Պետրոսյանն անձամբ շատ բան ուներ մտածելու»,- ամփոփեց Անդրանիկ Քոչարյանը։

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia