«Եվրատեսիլ-2016»-ի մասնակիցների շանսերն ըստ «Վիվարո»-ի
LIFEAraratnews.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Եվրատեսիլ-2016»-ի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 10-ին եւ 12-ին, իսկ եզրափակիչ փուլը՝ մայիսի 14-ին: «Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը: Բուքմեյքարեկան ընկերությունները շարունակում են գնահատել մասնակիցների հաղթելու հավանականությունները: Այսպես «Վիվարո» բուքմեյքարերական ընկերության հրապարակած աղյուսակի համաձայն լավագույն եռյակում են հայտնվել Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Ուկրաինան ներկայացնող մասնակիցները:
Իվետա Մուկուչյանը այդ աղյուսակում զբաղեցնում է ութերորդ հորիզոնականը: Լավագույն տասնակը եզրափակում է Բուլղարիան:
Ի դեպ Ադրբեջանը այս սանդղակում ամենավերջինն է:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթում որոշակի կանոններ են փոխվել։ «Եվրատեսիլ 2016»-ին Մեծ հնգյակի երկրների (Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիան) եւ մրցույթն ընդունող Շվեդիայի ներկայացուցիչներն իրենց ելույթները սկսելու են կիսաեզրափակիչ փուլից, բայց ինքնաբերաբար հայտնվելու են եզրափակիչ փուլում։ Ավելին, նրանք կունենան կիսաեզրափակիչ փուլի մյուս մասնակիցների համար քվեարկելու իրավունք:



