Թուրքիայում պայթեցվել է Բաքու-Թբիլիսի-Կարս-Էրզրում գազատարը
SOCIETYԲաքու-Թբիլիսի-Կարս-Էրզրում գազատարի՝ թուրքական Սարիղամիշ գավառով անցնող հատվածում դեռևս անհայտ պատճառներով պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը հայտնել է, որ դեռևս ուսումնասիրվում են պայթյունի պատճառները, իսկ ներկայումս գազատարով բնական գազի հոսքը դադարեցված է:
Օրերս պայթեցվել էին Քիրքուք-Յումուրթալըք նավթատար խողովակաշարը, որով իրաքյան նավթը հոսում է Թուրքիա, ինչպես նաև Թուրքիայի Աղրը (Արարատ) նահանգում Մասիսի ստորոտով Իրանից Թուրքիա գազ փոխադրող խողովակաշարը: Երկու պայթյունների պատասխանատու էին հայտարարվել երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



