Օլանդը հարգել է Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կիրակի օրը հարգել է Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը, հայտնում է RIA Novosti-ն:
Օլանդը Ելիսեյան դաշտերում ծաղիկներ է դրել Շառլ դե Գոլի հուշարձանին, որը համարվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆրանսիական դիմադրության շարժման խորհրդանիշ:
Ապա, նախագահի շքախումբը բարձրացել է Հաղթական կամարի մոտ, որտեղ Օլանդը ողջունել է զորքին և ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին: Դրանից հետո նա ողջունել է պատերազմի և զինված հակամարտությունների վետերաններին, քաղաքական գործիչներին, դիվանագետներին և արարողության հյուրերին:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025



