Այսօր ծնվել է Էնրիկե Իգլեսիասը. Հայտնի երգչի TOP 10 լավագույն հիթերը
PHOTO
Style.news.am-ը գրում է.
Իսպանացի հայտնի երգիչ Էնրիկե Իգլեսիասն այսօր դառնում է 41 տարեկան: Չնայած իր հասուն տարիքին` Իգլեսիասի ոճը շարունակում է մնալ դեռահասների համար կրկնօրինակման աղբյուր: Էնրիկեն լատինաամերիկյան երաժշտության ամենասիրված ներկայացուցիչներից է: Երգիչը բազմիցս արժանացել է «Գրեմմի» եւ American Music Awards մրցանակների:
Հայտնի «Hero» երգից հետո Իգլեսիասն իսկական հերոս դարձավ իր երկրպագուհիների համար: Այդ երգի ցանկացած կենդանի կատարման ժամանակ երգիչը բեմ էր հանում իր ամենաոգեվորված երկրպագուհուն եւ ելույթից հետո համբուրում էր նրա շուրթերը:
Կար ժամանակ, երբ շատերը Էնրիկեին ընկալում էին որպես աշխարհահռչակ երգիչ Խուլիո Իգլեսիասի որդի: Սակայն կրակոտ երգիչը կարողացավ ապացուցել, որ ճանաչման հասել է իր աշխատասիրության եւ տաղանի շնորհիվ: Հայտնի սրտակերին միլինավոր երկրպագուհիներից զատ` հաջողվել է գրավել նաեւ ռուս թենիսիստուհի Աննա Կուրնիկովային: Իր անձնական կյանքը Էնրիկեն նախընտրում է որքան հնարավոր է փակ պահել` փոխարենը տարվա ընթացքում հանդես գալով երկու կամ ավելի հիթային ստեղծագործություններով: Նրա հիթերը շատ են, փորձենք ներկայացնել դրանցից լավագույն տասը.
Be With You
Bailamos
Could I Have THis Kiss Forever (feat Whitney Houston)
Hero
Tired of Being Sorry
Somebody's Me
Do You Know
I Like It
Bailando




















































